1944 (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«1944»
«1944» սինգլի շապիկը (Ջամալա, 2016)
Ջամալայի սինգլը
Թողարկված2016 թվականի փետրվարի 5
ՖորմատDigital download
Ձայնագրված2016
Ժանրռիթմ-ն-բլյուզ, սոուլ, ֆոլկ[1]
ԵրգահանՍուսանա Ջամալադինովա
Տևողություն3:00
ԼեյբլEnjoy Records
ՊրոդյուսերԵվգենի Ֆիլատով, Սուսանա Ջամալադինովա

«1944», ուկրաինացի երգչուհի Ջամալայի երգն է, որով երգչուհին ներկայացրել է Ուկրաինան Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում և ճանաչվել հաղթող։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի առաջին տողերը գրվել են 2014 թվականին ուկրաիներենով։ Երգում խոսվում է 1944 թվականի Ղրիմի թաթարների արտաքսման մասին։ Այդ իրադարձության մասին Ջամալան լսել է իր տատ Նազիլխանից, որն ապրել է արտաքսումը։ Կրկներգում որոշ հատվածներ երգչուհին վերցրել է իր տատիկի բառերից։ 2016 թվականին Ուկրաինայի Եվրատեսիլ մրցույթին մասնակցության համար Արտ Անտոնյանի հետ նրանք երգի տեքստը թարգմանել են անգլերեն։ Բացի այդ, երգի ստեղծմանը մասնակցություն են ունեցել Արմեն Կոստանդյանը և Եվգենի Ֆիլատովը։

Երգն ունի բարդ վոկալային մասեր կիսատոների և մուղամների հետ[2]։ Արդյունքում երգչուհին ծրագրել էր ներկայացնել երգի ուկրաինալեզու տարբերակը ղրիմա-թաթարական կրկներգով «Հոգիներ» անվամբ։

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակիչ փուլի շեմին երգը ստացել է 10-ից 8,3 բալ Եվրատեսիլի «Wiwibloggs» ժյուրիի կողմից՝ այդ ցուցանիշով զբաղեցնելով առաջին հորիզոնականը բոլոր ուկրաինացի մասնակիցների մեջ[3]։

Եվրատեսիլի շեմին ռուս երաժշտական քննադատ Արթուր Գասպարյանը արտահայտել է կարծիքը[4].

Այս տարվա Եվրատեսիլի, լավագույն երգը, լավագույն կատարումը և ընդհանրապես ամենալավը Ստոկհոլմում Եվրատեսիլ 2016 բերել է Ջամալան… Ես կարծում եմ, որ ոչ մի պրոֆեսիոնալ ժյուրի, եթե իսկապես պրոֆեսիոնալ է, …չի կարող չճանաչել Ջամալային առաջին հորիզոնականում։

Հարց քաղաքական ենթատեքստի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարյան լուրն այն մասին, որ Ուրկաինան «Եվրատեսիլ» մրցույթում կներկայացնի Ջամալան, քննարկվել է եվրոպական СМИ-ի կողմից՝ կապված նրա երգի քաղաքական ենթատեքստի հետ[5][6][7][8]։ Մարտի 9-ին Եվրոպական ռադիոհաղորդողը հայտնել է, որ երգի ոչ անվանումը, ոչ էլ նրա խոսքերը չեն պարունակում քաղաքական ենթատեքստ և, այդ կերպ, չեն խախտում «Եվրատեսիլ» մրցույթի կանոնները[9]։ Մրցույթի նախաշեմին The Guardian ամսագրի հարցազրույցում Ջամալան խոստովանել է. «Իհարկե, երգը 2014 թվականին էլ է վերաբերում»[10][11], սակայն մրցույթում հաղթանակից հետո նա հայտարարել է, որ սխալ է երգում քաղաքական տարրերի առկայության մասին կարծիքը[12]։

Ջամալային Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչում շնորհելու արարողության ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պատմել է լրագրողներին, որ երգը սկզբից ունեցել է «Ղրիմը մերն է» քաղաքական նշանաբան[13], այդ ժամանակ, երբ ինքը երգչուհին, հաստատել է պրանկերների հետ սկանդալային հեռախոսազրույցի փաստը և բացառել է երգում ենթատեքստի առկայությունը, արել է հայտարարություն այն մասին, որ երգը նվիրված է.

Քանի որ այն ոչ միայն Ղրիմի թաթարների մասին է, այլ նաև այս աշխարհի ցավի մասին։ Դա հոլոքոսթի մասին է, ցեղասպանության մասին, պատժամիջոցների մասին։ Եվ Եվրատեսիլ մրցույթի բացման հետ, ինչպես ասում է իմ պապիկը, եղել է պերֆոմանս «The Grey People»-ից («Մոխարգույն մարդիկ»), որոնք ցույց են տվել, թե ինչպես է Շվեդիան ընդունել փախստականներին։ Այդիսկ պատճառով «ավելին, քան դուք մտածում եք»` դա 1944 թվականի մասին չէ, դա հասցեավորված է բոլոր մարդկանց, թե ինչպես ապրել և ինչպես զրկել նրանց կյանքից[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mikhail Vasilyev. (21.02.2016). «Ukraine: Jamala will sing "1944" at Eurovision 2016» (անգլերեն). Wiwibloggs. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  2. Ексклюзивне інтерв’ю з Джамалою: «Скоро почну писати альбом із Мішелем Леграном» // Сегодня, 20.02.2016. (ուկր.)
  3. «Wiwi Jury: Ukraine's Jamala with "1944"». Wiwibloggs. 2016 թ․ փետրվարի 14. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  4. ESCKAZ in Stockholm: Мнение Артура Гаспаряна (МК) о репетиции Украины
  5. Eurovision: Ukraine’s entry aimed at Russia // BBC News, 22.02.2016. (անգլ.)
  6. Avec la victoire d’une chanteuse tatare, la Crimée s’invite à l’Eurovision // Le Monde, 22.02.2016. (ֆր.)
  7. Jamala singt für die Ukraine und gegen Moskau // Wiener Zeitung, 22.02.2016. (գերմ.)
  8. Oekraïne op politieke toer bij Songfestival // Trouw, 22.02.2016. (նիդեր.)
  9. «EBU on Twitter». Twitter. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  10. Shaun Walker (2016 թ․ մայիսի 15). «Anger in Moscow, joy in Kiev, after Ukraine's Eurovision triumph». theguardian.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին. «She admitted her song was highly politically charged in an interview with the Guardian the day before the contest»
  11. Shaun Walker (2016 թ․ մայիսի 13). «Ukraine's Eurovision singer urges voters to show Crimea solidarity». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  12. «Джамала считает неуместным говорить о наличии политики в ее песне». РИА Новости. 2016 թ․ մայիսի 14.
  13. Порошенко поблагодарил Джамалу за «Крым наш»
  14. «Не спровоцировали»: Джамала рассказала о звонке пранкеров из РФ, которые представились помощниками Порошенко

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]