Փելիքս II (հակապապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փելիքս II
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ 4-րդ դար
Հռոմ, Վատիկան
Մահ նոյեմբերի 22, 365(0365-11-22)[1][2]
Ceri, Չերվետերե, Հռոմ, Լացիո, Իտալիա


Փելիքս II (լատին․՝  Felix Secundus, 4-րդ դար, Հռոմ, Վատիկան - նոյեմբերի 22, 365(0365-11-22)[1][2], Ceri, Չերվետերե, Հռոմ, Լացիո, Իտալիա), Հռոմի սարկավագ, որ պապ է դարձել 355 թվականին, այն բանից հետո, երբ Կոստանդիոս II կայսրն աքսորեց գործող՝ Լիբերիոս պապին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

357 թվականի մայիսին այն հռոմեացիները, որոնք հավատարիմ էին մնացել Լիբերոս պապին, պահանջում են, որ Կոստանդինոս II կայսրը Հռոմ այցելելիս ետ կանչի Լիբերոս պապին։ Կայսրը պլանավորում է, որ Փելիքսը և Լիբերոսը միասին կառավարեն, բայց երբ Լիբերոսը վերադառնում է, Փելիքսը ստիպված հեռանում է դեպի Պորտո։ Վերջինս այնտեղ իրականացնում է Հռոմում հաստատվելու անհաջող մի փորձ և 365 թվականի նոյեմբերի 22-ին մահանում է[3][4]։

Փելիքս հակապապին ավելի ուշ շփոթում են հռոմեացի նահատակ Փելիքսի հետ, և արդյունքում նա ներառվում է Հռոմի պապերի ցանկում որպես Փելիքս II, և հաջորդիվ միևնույն անվամբ (Փելիքս III (II) և Փելիքս IV (III)) պապերին տրվել են սխալ թվեր, ինչպես և Փելիքս V հակապապին[5]։

«Catholic Encyclopedia»-ն (1909) այս խառնաշփոթն անվանում է «իրական փաստերի աղավաղում» և մեկնաբանում, որ դա առաջացել է «Liber Pontificalis» տեղեկագրքի պատճառով։ Վերջինում ասվում է, որ այս Փելիքսը կառուցել է եկեղեցի Վիա Ավրելիայի վրա, որտեղ ավելի վաղ ամփոփվել է հռոմեացի նահատակի մարմինը[6]։ Այնուամենայնիվ ավելի վաղ աղբյուրներում նշվում է, որ Փելիքս նահատակի մասին ոչինչ հայտնի չէ, բացի նրա անունից, նրանից, որ նա եղել է նահատակ և որ նա թաղված է Վիա Պորտուենսիսի գերեզմանաթմբում, որը կրում է նրա անունը[7]։

Հռոմեացի նահատակ Փելիքսի հիշատակության օրը հուլիսի 29-ին է[8]։ Փելիքս հակապապը, ինչպես վերևում նշվեց, մահացել է նոյեմբերի 22-ին, և նրա մահը չի համարվել նահատակություն[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
  3. Encyclopædia Britannica: Felix (II)
  4. The Papal Schism between Liberius and Felix, 1–4
  5. Annuario Pontificio 2012 (Libreria Editrice Vaticana 2012 ISBN 978-88-209-8722-0), p. 9*
  6. Catholic Encyclopedia: Felix II
  7. Calendarium Romanum (Libreria Editrice Vaticana, 1969), p. 132
  8. Martyrologium Romanum (Libreria Editrice Vaticana, 2001 ISBN 88-209-7210-7)
  9. 1911 Encyclopædia Britannica: Felix II

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փելիքս II (հակապապ)» հոդվածին։