Բոնիփակիոս VII

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոնիփակիոս VII
Bonifacius VII
հակապապ
974, 984 թ․ — 985 թ․
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Քրիստափոր (հակապապ)
Հաջորդող Հովհաննես XVI
 
Մասնագիտություն քահանա
Ծննդյան անուն Ֆրանկո Ֆերրուչչի
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
Francone di Ferruccio
Ծնունդ 10-րդ դար
Հռոմ, Պապական մարզ
Մահ հուլիսի 20, 985(0985-07-20)
Հռոմ, Պապական մարզ
Թաղված է Հռոմի Սուրբ Պետրոս տաճար
Եպիսկոպոսական ձեռնադրություն 974 թ․ հուլիս


Բոնիփակիոս VII (լատին․՝ Bonifacius VII, ավազանի անունը՝ Ֆրանկո Ֆերրուչչի 10-րդ դար, Հռոմ, Պապական մարզ - հուլիսի 20, 985(0985-07-20), Հռոմ, Պապական մարզ), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ 974, 984 թվականներից մինչև 985 թվական։ Ենթադրվում է, որ նա է մահապատժի ենթարկել Բենեդիկտոս VI պապին։ Կարճ կառավարումից հետո նա ևս մահացել է կասկածելի հանգամանքներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնիփակիոս VII պապը եղել է Ֆերրուչչիի[1] որդին և կրել է Ֆրանկո անունը։ Նա ծնվել է Իտալիայում 920-ականների վերջում կամ 930-ականների սկզբում, ստույգ տարեթիվը հայտնի չէ։ Քանի որ նրա անունը Ֆրանկո է եղել, ենթադրվում է, որ նա պատկանել է մի ընտանիքի, որի անունը հաճախակի նշված է եղել 10-րդ դարի փաստաթղթերում, և հավանաբար այն ունեցել է ֆրանսիական ծագում։ 972 թվականին նա դարձել է կարդինալ-սարկավագ, որը կրել է մինչև պապ դառնալը։

973 թվականին Հռոմի պապ է ընտրվում Բենեդիկտոս VI պապը, որը Օտտոն I կայսեր կողմնակիցն էր։ Սակայն վերջինիս հակառակորդները չէին համակերպվում դրա հետ։ 974 թվականի հունիսին Կրեսցենտի Ավագի գլխավորությամբ ապստամբություն է բարձրացվում, որի արդյունքում պապը գահընկեց է արվում։ Երկու ամիս անց բանտում սպանվում է։ Պապական գահին նստում է Ֆրանկո Ֆերրուչչի սարկավագը՝ ընդունելով Բոնիփակիոս VII անունը։ Սակայն 974 թվականի օգոստոսին կայսերական բանագնաց Սիկկոն ստիպում է Կրեսցենտիոսին ու Բոնիփակիոսին իրենց կողմնակիցների հետ փախչել Հռոմից։ Նրանք իրենց հետ վերցնում են կայսերական գանձարանն ու թաքստոց գտնում Կոստանդնուպոլսում։ 983 թվականի դեկտեմբերի 7-ին մահանում է Օտտոն I կայսրը։ Նրա որդին դեռ 3 տարեկան էր։ Ապստամբներն օգտվում են իշխանության թուլությունից և Հռոմ վերադառնում 984 թվականի ապրիլին։ Հովհաննես XIV պապը գահընկեց է արվում և ձերբակալվում։ 4 ամիս անց մահանում է սովից և տանջանքներից։

Բոնիփակիոս VII-ի կառավարման մասին քիչ բան է հայտնի։ Հռոմում նա ձեռք էր բերել վատ համբավ՝ դաժան կառավարման պատճառով։ Նա մահացել է 985 թվականի հուլիսի 20-ին։ Նրա տանջահար եղած մարմինը հայտնաբերվել է Լաթերանյան պալատի դիմաց, Մարկոս Ավրելիոսի հեծյալ արձանի մոտ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Oestereich, Thomas. "Boniface VII (Antipope)." The Catholic Encyclopedia Vol. 2. New York: Robert Appleton Company, 1907. 25 January 2016

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Бонифаций, папы римские». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Биография на сайте «Все монархии мира» Արխիվացված 2007-07-07 Wayback Machine
  • Биография (англ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնիփակիոս VII» հոդվածին։