Տրեզինիի հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)
Տրեզինիի հուշարձան | |
---|---|
Դոմենիկո Անդրեա Տրեզինիի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Սանկտ Պետերբուրգ |
Շինության ձև | Բրոնզե հուշարձան |
Ներկա վիճակ | Կանգուն |
Դոմենիկո Անդրեա Տրեզինիի հուշարձան (ռուս.՝ Памятник Трезини), ճարտարապետ-ինժեներ Դոմենիկո Անդրեա Տրեզինիին նվիրված հուշարձան Սանկտ-Պետերբուրգում։ Գտնվում է Վասիլիի կղզու շրջանի Տրեզինիի անվան հրապարակում՝ Համալսարանի առափնյա փողոցի և Բլագովեշենսկի (Ավետման) կամրջի հարևանությամբ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոմենիկո Տրեզինիի հուշարձանի կառուցման գաղափարը ծագել է 1990-ական թվականներին։ Քանդակագործ Պավել Պետրովիչ Իգնատևը հուշարձանի վրա աշխատել է 1995 թվականից, այն եղել է երիտասարդ քանդակագործի ուսումնական առաջադրանքը։ Այս առաջադրանքը հետագայում վերածվել է մեծ նախագծի։ 1999 թվականին Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վլադիմիր Յակովլևը հրամանագիր է ստորագրել Տրեզինիի հուշարձան ստեղծելու մասին։ Սակայն երկար ժամանակ հուշարձանի ստեղծման համար միջոցներ չեն գտնվել, իսկ 2000-ական թվականների հուշարձանի ֆինանսավորումն իր վրա է վերցրել «Ժորնո» հիմնադրամը, սակայն մինչև հուշարձանի տեղադրումն անցել են տարիներ։ Իգնատևը ստեղծել է Տրեզինիի բրոնզե ֆիգուրը վերակրուն հագին՝ 5,5 մետր բարձրությամբ։ Հուշարձանը ձուլվել է Մերձմոսկովյան ձուլարանում։
Տրեզինիի հուշարձանն առաջին անգամ փորձագետներին ներկայացվել է 2012 թվականի մայիսին, որից հետո անհրաժեշտ է եղել շտկումներ կատարել։ Տրեզինիի ոտքերն ու կոշիկները չափազանց մեծ էին թվում, իսկ մորթե վերարկուն՝ ընդարձակված։ Հուշարձանի լրացուցիչ մշակման աշխատանքները պահանջեցին ևս մի քանի ամիս։ Հուշարձանի տեղադրման հարցը ևս ժամանակատար էր։
Քանդակը պատվանդանի վրա տեղադրվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ին։ Հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի փետրվարի 19-ին, որին մասնակցել են Սանկտ Պետերբուրգի կառավարությունը, հուշարձանի հեղինակը, թաղային վարչակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև Շվեյցարիայի և Իտալիայի գլխավոր հյուպատոսությունների ներկայացուցիչներ։ Հուշարձանի քողը բացելու իրավունքը տրվել է 18-րդ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Քսենյա Ալեքսանդովային, ով դարձել է «Տրեզինին վերաբացված» մրցույթի հաղթող։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «На Васильевском острове открыли памятник Трезини» (ռուսերեն). Фонтанка. 2014 թ․ փետրվարի 19. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
- «Памятник Доменико Трезини открыли в центре Петербурга» (ռուսերեն). РИА Новости. 2014 թ․ փետրվարի 19. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
- «Как в Петербурге появился ироничный памятник великому Трезини» (ռուսերեն). 812'Online. 2014 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
- «На площади Трезини открыли памятник первому архитектору Петербурга» (ռուսերեն). Телеканал «Санкт-Петербург». 2014 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
- «На Васильевском острове открыли памятник Трезини» (ռուսերեն). Росбалт. 2014 թ․ փետրվարի 19. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.