Վասիլիի կղզու շրջան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլիի կղզու շրջան
Василеостровский район
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Ենթարկում Սանկտ Պետերբուրգ
Շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովա
Հիմնադրված է 1917
Մակերես 14,64 կմ²
Բնակչություն 203058[1] մարդ
Փոստային ինդեքս 199ххх

Վասիլիի կղզու շրջան (ռուս.՝ Василеостровский район), Սանկտ Պետերբուրգ քաղաքի 4 կենտրոնական շրջաններից մեկը։

Աշխարհագրություն[խմբագրել]

Շրջանի տարածքի մեջ է մտնում 2 մեծ կղզի, որոնք բաժանված են Սմոլենկա գետով՝ Վասիլիի կղզին և Դեկաբրիստների կղզին, ինչպես նաև ոչ մեծ Սերնի կղզին։ Շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 1.4 հզ հա է, որից 118 հա կանաչ տարածքներն են, 51 հա՝ գերեզմանները, հիմնականում՝ Սմոլենսկի, Ռումյանցևի, Օպոչինսկի և Շկիպերսկի այգիները, Դեկաբրիստների այգին, 2 ոչ մեծ զբոսայգի։ Շրջանի ճանապարհների ընդհանուր երկարությունը 90 կմ է։ Ավտոճանապարհային ծածկույթը 198 հա է։

Պատմություն[խմբագրել]

Վասիլիի կղզու շրջանը 1917 թվականի մարտ-մայիս ամիսներին Պետրոգրադում ձևավորված առաջին 15 շրջաններից մեկն էր։

1936 թվականի ապրիլի 9-ին շրջանից դուրս եկավ Սվերդլովսկի շրջանը։

1961 թվականի հունիսի 1-ին Սվրդլովսկի շրջանը կրկին միացվեց Վասիլիի կղզու շրջանին։[2]

Քաղաքային օկրուգներ[խմբագրել]

  • Սանկ Պետերբուրգի 7-րդ քաղաքային օկրուգ
  • Վասիլիի
  • Գավան
  • Մորսկոյ
  • Դեկաբրիստների կղզի

Բնակչություն[խմբագրել]

Շրջանի բնակչությունը, ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 203 181 մարդ։[3] Ըստ 2002 թվականի տվյալների՝ արդյունաբերության մեջ զբաղված է բնակչության մոտ 1/4-ը (25%)։ Երեխաները և պատանիները կազմում են 16%, աշխատունակ բնակչությունը՝ 58%, թոշակառուները՝ 26%։ Խտությունը կազմում է 11 260 մարդ/մ³։ Այս ցուցանիշով Վասիլիի կղզու շրջանը Ռուսաստանում առաջիններից է։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]