Տուֆան Մինուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուֆան Մինուլին
Ծնվել էօգոստոսի 25, 1935(1935-08-25)
ԾննդավայրOlı Mämätxuca
Վախճանվել էմայիսի 2, 2012(2012-05-02) (76 տարեկան)
Վախճանի վայրԿազան, Ռուսաստան
ԳերեզմանԿազանի Նովո Տատարսկի սլոբոդայի թաթարական գերեզմանատուն
Մասնագիտությունսցենարիստ, գրող, քաղաքական գործիչ, դրամատուրգ և հրապարակախոս
Լեզութաթարերեն և ռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
Ժանրերպիես, բանաստեղծություն և պատմվածք
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
ԱմուսինNäcibä İxsanova?
Կայքtufanminnullin.com
 Tufan Minnullin Վիքիպահեստում

Տուֆան Գաբդուլլա ուլի Մինուլին (թաթարերեն՝ Туфа́н Габдулла́ улы Миңну́ллин, օգոստոսի 25, 1935(1935-08-25), Olı Mämätxuca - մայիսի 2, 2012(2012-05-02), Կազան, Ռուսաստան), թաթար ժամանակակից ականավոր գրող, թատերագիր, հրապարակագիր, հասարակական-քաղաքական գործիչ։ Ընտրվել է Թաթարստանի պետական խորհրդի պատգամավոր, արժանացել Դամիր Սիրազիևի, Մուսա Ջալիլի, Գաբդուլլա Տուկայի մրցանակների, Կազանի պատվավոր քաղաքացու կոչման։ Համբավվել է որպես դասական մակարդակի գրող, ով կարողացել է մի նոր մակարդակի հասցնել թաթարական թատերագրությունն ու թատրոնը[1]։ 1984 թվականից մինչև իր մահը (2014) անընդմեջ ընտրվել է նախ՝ Թաթարական ԻԽՍՀ Գերագույն խորհրդի, ապա՝ վերջինիս փոխարինած Պետական խորհրդի պատգամավոր։ Ընդ որում՝ եղել է այն սակավաթիվ պատգամավորներից մեկը, ով միշտ ելույթ է ունեցել թաթարերեն և պետական մակարդակով բարձրացրել թաթարերենի ու թաթարական մշակույթի հիմնախնդիրները[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1935 թվականի օգոստոսի 25-ին, Բոլշոյե Մերետկոզինո գյուղում (ներկայումս գտնվում է Թաթարստանի Կամսկ-Ուստինսկյան շրջանում)։

1956—1961 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Ս. Շչեպկինի անվան թատերական ուսումնարանում, ավարտելուց հետո աշխատանքի անցել Մենզելինսկի ակադեմիական թատրոնում՝ որպես դերասան։

1962 թվականին այդ թատրոնում բեմադրության է ընդունվել նրա հեղինակած «Մեր գյուղի մարդիկ» կատակերգությունը։ Այդ նույն տարում թաթարական պետական ակադեմիական թատրոնում իրականացվել է նրա «Ազատը» հեքիաթ-պիեսի բեմականացումը։

1964—1967 թթ. աշխատել է Կազանի հեռուստաստուդիայում՝ որպես խմբագիր, միաժամանակ կատարել «Чаян» («Կարիճ») ամսագրի գրական աշխատողի պարտականությունները։

1968 թվականից իրեն ամբողջովին նվիրել է գրական ազատ, ստեղծագործական աշխատանքի։

1975—1977 թթ. սովորել է Մոսկվայի բարձրագույն գրական դասընթացներում։ 1984—1989 թթ. ղեկավարել է Թաթարական ԻԽՍՀ գրողների միությունը։

ԽՍՀՄ վերջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր էր և Գերագույն խորհրդի նախագահության անդամ (1989—1991):

Մահացել է 2012 թվականի մայիսի 2-ին, Կազանում, ինֆարկտից[3]։

Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

*«Մեր գյուղի մարդիկ» (1961) 
*«Մեր ընտրած ճակատագրերը» (1972)
*«Մենք գնում ենք, դուք մնում եք» (1986)
*«Մնաք բարով» («Хушыгыз») (1993)
*«Բախտիար Կանկաև» (1974. պատմական դրամա է Եմելյան Պուգաչովի թաթար զինակցի մասին)
*«Չորս փեսացու Դիլյաֆրուզի համար»
*«Ալդերմեշցի ծերունին»
*«Իլգիզար + Վերա»
*«Հոգյակս»
*«Երբ լուսին չկա, աստղն է մեզ լույս տալիս» («Ай булмаса йолдыз бар»)
*«Օրորոցային» («Әниләр һәм бәбиләр»)

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուսա Ջալիլի անվան մրցանակ (1974)
  • ՌՖԽՍՀ-ի Կ՚. Ստանիսլավսկու անվան պետական մրցանակ (1979) — «Ալդերմեշցի Ալմանդարը» («Սպիտակ ագռավ») պիեսի համար, որը բեմադրվել էր թաթարական պետական ակադեմիական դրամատիկական թատրոնում
  • Գաբդուլլա Տուկայի անվան մրցանակ (1979)
  • Թաթարստանի Հանրապետության ժողովրդական գրողի կոչում (2005)
  • Թաթարական ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում
  • Բաշկորտստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կոչում
  • Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի կոչում

Հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազանի փողոցներից մեկը կոչվել է Տուֆան Մինուլինի անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ятимлек
  2. Туфан ага татар халкының киләчәге өчен борчылды
  3. «Ушел из жизни Туфан Миннуллин». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուֆան Մինուլին» հոդվածին։