Տոյոո Իտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոյոո Իտո
ճապ.՝ 伊東豊雄
Ծնվել էհունիսի 1, 1941(1941-06-01)[1][2][3][…] (82 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Ճապոնական կայսրություն, Ճապոնիա
ԿրթությունՏոկիոյի համալսարան
ԱշխատավայրԹամայի արվեստի համալսարան
Ուշագրավ աշխատանքներHotel Porta Fira?, National Stadium? և Sendai Mediatheque?
Պարգևներ
 Toyo Ito Վիքիպահեստում

Տոյոո Իտո (ճապ.՝ 伊東豊雄, հունիսի 1, 1941(1941-06-01)[1][2][3][…], Սեուլ, Ճապոնական կայսրություն, Ճապոնիա), ճապոնացի ճարտարապետ։

Կյանքը և ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոյոո Իտոն ճարտարապետություն է սովորել Տոկիոյի համալսարանում, որն ավարտել է 1965 թվականին։ 1965-1969 թվականներին աշխատել է «Kiyonori Kikutake Architect and Associate» ճարտարապետական գրասենյակում։ 1971 թվականին Տոկիոյում բացել է սեփական գրասենյակը` «Urban Robot» անվանումով, որը 1979 թվականին վերանվանել է «Toyo Ito & Associates Architects»:

Սկզբնական շրջանում Իտոն նախագծել է անհատական պատվերներով տներ։ Շուտով նա ճանաչում է ձեռք բերել որպես կրեատիվ ճարտարապետ, որը կարողանում է իր նախագծերում համատեղել ֆիզիկական իրական և երևակայական աշխարհների մասին պատկերացումները։ Նրա «Քամիների աշտարակ» և «Քամիների ձու» նախագծերը (1991) քաղաքային ճարտարապետության անկրկնելի օրինակներ են, որոնք թույլ են տալիս պատկերացնել, թե ինչպիսի ուղով կզարգանա ապագայի ճարտարապետությունը։ Տոյոո Իտոն ճապոնացի ավելի երիտասարդ մի շարք ճարտարապետների ուսուցիչն է (օրինակ` Կաձույո Սեձիմա)։

Ավելի ուշ Իտոն անցում է կատարել պոստմոդեռնիզմի ոճին։ Նա անընդհատ ճարտարապետական ձևեր գտնելու նոր որոնումների մեջ է։ Իտոն մի շարք համալսարանների (Կոլումբիայի համալսարան, Հյուսիսային Լոնդոնի համալսարան, Տոկիո Յոսի Դայգակու) պրոֆեսոր է։

Իտոն նաև դիզայներ է։ Նրա աշխատանքները այդ բնագավառում ապշեցնում են իրենց ձևերով և յուրահատկությամբ` անսովոր ձևի լուսամփոփներ, փոքր կանաչ պուտերով սպասք, «Horn» անվանումով պահարաններ։ Շատերին է հայտնի «Davidoff» ծխախոտի տուփի նոր դիզայնը, որի հեղինակն է Իտոն։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Տոյոո Իտոն Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում ներկայացրել է իր 130 տեսանախագծերը (Vision of Japan), որ թույլ է տալիս պատկերացում կազմել Տոկիոյի քաղաքային աշխարհի մասին։ Նույն սկզբունքով 2000 թվականին «Երևակայություն և իրականություն» անվանումով (Vision and reality) ցուցահանդես է կազմակերպել Լուիզիանայի գեղարվեստի թանգարանում։ «Խառնված ճարտարապետություն» (Blurring Architecture ) անվանումով նրա ցուցահանդեսը կայացել է այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Աախենը, Տոկիոն, Անտվերպենը, Օքլենդը, Վելինգտոնը։ 2001 թվականին նման ցուցահանդես է կայացել Վիչենցայում։ 2006 թվականին Իտոն մշակել և իրագործել է Բեռլին - Տոկիո, Տոկիո - Բեռլին ցուցահանդեսները։ 2008 թվականին Թայբեյում կայացել է Իտոյի աշխատանքների ցուցադրությունը` շեշտը դնելով Թայվանի մայրաքաղաքում նրա նախագծով կառուցված 3 շենքերին։

Նախագծեր (ընտրանի)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 - Յացուսիրոյի քաղաքային թանգարան
  • 1994 - № 117 մանկապարտեզ, Մայնի Ֆրանկֆուրտ
  • 2001 - Մեդիատեկա, Սենդայ
  • 2002 - «Սերպենտայն» պատկերասրահի տաղավար, Հայդ պարկ, Լոնդոն
  • 2004 - TOD’s Omotesandō biru շենք, Տոկիո
  • 2006 - Վիվո-Սիթի, Սինգապուր
  • 2009 - Պորտա-Ֆիրա հյուրանոց, Բարսելոնա

Սկսած 2006 թվականից` Իտոն մշակում է նախագծեր Բերկլիի արվեստի թանգարանի, Pasific Film ստուդիայի (Կալիֆորնիա) համար։ Սրանք ԱՄՆ-ի տարածքում Իտոյի առաջին գործերն են։ Նախատեսվում են նաև Իտոյի նախագծով 3 կառույցներ կառուցել Թայվանում` օպերա, մարզադաշտ և համալսարանական շենք։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տայոո Իտոն ճարտարապետական հեղինակավոր մի շարք մրցանակներ է ստացել, որոնց թվում` IAA 'interach ‘97' - ոսկե մեդալ, Առնոլդ Բրուների հիշատակին նվիրված մրցանակ (1998), Ճապոնիայի դիզայնի ակադեմիայի ոսկե մրցանակ (2001), Բրիտանական ճարտարապետների թագավորական ինստիտուտի ոսկե մեդալ (2005), Պրիցկերի ճարտարապետական մրցանակ (2013) և ալն[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոյոո Իտո» հոդվածին։