Տոմա Սոլիվերես
Տոմա Սոլիվերես | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1990 (33 տարեկան) |
Ծննդավայր | Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան |
Տոմա Սոլիվերես, (հուլիսի 11, 1990, Ֆրանսիա) ֆրանսիացի կինոյի և թատրոնի դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոլիվերես ծնվել է Փարիզում, և վաղ հասակից սկսել է խաղալ թատրոնում։ Թատերական կարիերան սկսել է 1866 թվականին հիմնադրված fr:Théâtre Antoine-Simone-Berriau-ում, որտեղ, մասնավորապես, խաղացել է «Հարոլդ և Մոդ» պիեսում՝ դերասանուհի Լին Ռենոյի հետ (Ռուսաստանում հայտնի է ամերիկյան էկրանավորման շնորհիվ)։ 2016 թվականին խաղացել է fr:Théâtre des Béliers parisiens թատրոնում։
Կինոկարիերա Սոլիվերեսան մեկնարկել է համեմատաբար ուշ, բայց բացառապես հաջող։ 2011 թվականին նա նկարահանվել է «1+1» ֆիլմում՝ երկրորդ պլանի դերով, որը նրան մեծ ժողովրդականություն է բերել ամբողջ աշխարհի հանդիսատեսի մոտ։ Դրանից հետո Տոմա Սոլիվերեսին սկսել են սիրով հրավիրել կինոյի և հեռուստատեսության տարբեր նախագծերի։ 2017 թվականին սկզբին դերասանը նկարահանվել է 12 նախագծերում։ Դրանց թվում են «Ավարտական քննություն», «Հորեղբայր Շառլ», «Ուսանողուհին և մսյե Անրին», «Անժը և Գաբրիելը»։ 2017 թվականին լուս է տեսել ևս երեք ֆիլմ դերասանի մասնակցությամբ։
Տոմա Սոլիվերեսը պարբերաբար հարցազրույցներ է տվել ֆրանսիական մամուլին, ներառյալ le Figaro[1] և Théâtral Magazine պարբերականները[2], ինչպես նաև այլ հրատարակություններ[3][4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարցազրույցում Սոլիվերեսը պատմում է իր մասին, որ Փարիզում իր սիրելի վայրը Սեն Մարտեն ալիքն է, իսկ սիրելի կերակրատեսակների թվում են չեդերի և ֆրիի դասական բուրգերները։ Ինչ վերաբերում է գրականության մեջ նկրտումներին, ապա, նրա խոսքով, պատանեկության տարիներին իրեն շատ է տպավորել և վշտացրել Վիկտոր Հյուգոյի «Մահվան դատապարտվածի վերջին օրը» գիրքը, իսկ ավելի ուշ հետաքրքրել են Ժան Անույի և Մոլիերի պիեսները, որոնցում նա խաղացել է[1][4]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ և անվանակարգեր | |||||
---|---|---|---|---|---|
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ | |
2009 | Ընտանեկան տեսարան | Scènes de ménages | Էրիկ | Սերիալ | |
2011 | 1+1 | Intouchables | Բաստիեն | ||
2012 | Սիրո ժամանակ | Climats | - | ||
2012 | Հորեղբայր Շառլ | L'oncle Charles | Կեվին | ||
2013 | Կրուիզ | La croisière | Մարիուս | Սերիալ | |
2014 | Ամուրին մեկուսացման մեջ | Les gamins | Օգյուստին, նա Աբդելկադել է | ||
2014 | Ես շնչում եմ | Respire | Գաստին | ||
2014 | Ավարտական քննություն | À toute épreuve | Գրեգ | ||
2015 | Գորիլաներ |
Les gorilles |
Գաստոն | ||
2015 | Մրցաշար | Le tournoi | Մեթյու | ||
2015 | Ուսանողուհին և մսյե Անրին | L'étudiante et Monsieur Henri | Մեթյու | ||
2015 | Անժը և ԳԱբրիելը | Ange et Gabrielle | Սիմոն | ||
2016 | Ուրբաթ երեկոյան | Friday Night | Անտուան | Կարճամետրաժ ֆիլմ | |
2017 | Իմ ճուտիկ | Mon poussin | Վինսենթ Պելյետե | ||
2017 | - | Sales gosses | Ալեքս | ||
2017 | Անդունդ | Plonger | Երիտասարդ նկարիչ | ||
2018 | - | Les aventures de Spirou et Fantasio | Սփիրու | ||
2019 | Սիրանո. Հասցնել մինչև պրեմիերան | Edmond | Էդմոն Ռոստան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմա Սոլիվերես» հոդվածին։ |
|