Տոկոսների համաձայնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստալինի հետ ունեցած Չերչիլի գաղտնի համաձայնության պատճենը

Տոկոսների համաձայնությունը համաձայնություն էր Իոսիֆ Ստալինի և Ուինսթոն Չերչիլի միջև՝ հարավ արևմտյան Եվրոպան ազդեցության ոլորտների բաժանելու մասին։ 1944-ի հոկտեմբերի 9-ին երկու առաջնորդները հանդիպեցին Մոսկվայի կոնֆերանսում և Չերչիլը առաջարկեց, որ Խորհրդային Միությունը պետք է 90 տոկոս ազդեցություն ունենա Ռումինիայում և 75 տոկոս Բուլղարիայում. իսկ Միացյալ Թագավորությունը պետք է 90 տոկոս ազդեցություն ունենա Հունաստանում. իսկ Հունգարիայում և Հարավսլավիայում Չերչիլն առաջարկեց, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է 50 տոկոս ազդեցություն ունենան։ Չերչիլը դա գրեց մի կտոր թղթի վրա, որը հրեց դեպի Ստալին, ով այն նշեց համաձայնությամբ և վերադարձրեց:

«Չի կարելի՞ բավականին ցինիկ ընկալվի, եթե թվա, որ մենք այս միլիոններ մարդկանց ճակատագրական խնդիրներից նման թեթև եղանակով ենք ազատվել։ Եկե՛ք վառենք թուղթը», ասաց Չերչիլը:

«Ո՛չ, դուք պահեք այն», պատասխանեց Ստալինը:

Երկու արտգործնախարարները, Անթոնի Իդենը և Վյաչեսլավ Մոլոտովը հոկտեմբերի 10-ին և 11-ին բանակցեցին տոկոսային համատեղ օգտագործումների մասին։ Այս բանակցությունների արդյունքում Խորհրդային ազդեցությունը Բուլղարիայում և Հունգարիայում ավելացվեց 80 տոկոսի – բացի դրանցից, ոչ մի այլ երկիր չնշվեց:

Ստալինը իր խոստումը պահեց Հունաստանի մասին։ Անգլիան աջակցեց հույն կառավարական ուժերին քաղաքացիական պատերազմում, սակայն Խորհրդային Միությունը չաջակցեց կոմունիստ խորհրդակիցներին:[1]

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Աղբյուրներ

  1. P. M. H. Bell, The World Since 1945: An International History (2001), ISBN 0340662352

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով