Տիրամայր Մեդիչի (Միքելանջելոյի քանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրամայր Մեդիչի
իտալ.՝ Madonna Medici
տեսակարձան
քանդակագործՄիքելանջելո
տարի1521
բարձրություն226 սանտիմետր
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրքանդակագործություն
նյութմարմար
գտնվում էNew Sacristy?
հավաքածուՄեդիչիների ժամատուն
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին
մասն էTomb of Lorenzo the Magnificent and Giuliano de' Medici?
 Madonna Medici Վիքիպահեստում

Տիրամայր Մեդիչի (իտալ.՝ Madonna Medici, ինչպես նաև Տիրամայրը մանկան հետ), մարմարից քանդակված արձանախումբ, որը պատկերում է Մարիամ Աստվածածնին և նորածին Հիսուսին։ Քանդակը ստեղծվել է 1521-1534 թվականներին իտալացի Վերածննդի քանդակագործ Միքելանջելոյի կողմից։ Այս արձանախումբը նախատեսված էր Մեդիչիների կապելլայի համար[1]։

Տիրամայր Մեդիչին, ինչպես մտածում է Միխայիլ Լիբմանը, կարող է համարվել Աստվածամոր ամենահիասքանչ պատկերը, որը ստեղծել է Միքելանջելոն[2]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրամայրը քանդակում նստած է։ Ծնկներին պահել է նորածին մանկանը։ Աջ ձեռքը գտնվում է մեջքի մասում և բռնել է նստարանը, որի վրա Մարիամը նստած է։ Իսկ ձախ ձեռքով բռնել է երեխային, որը ամբողջությամբ շուռ է եկած դիտողից։ Նա մորը հակված փնտրում է վերջինիս կուրծքը, որպեսզի կաթ խմի։ Մանկան մարմինը քանդակված է կտրուկ շուռ եկած վիճակում։ Իսկ Մարիամը քանդակված է մի քիչ առաջ հակված։ Տիրամոր գլուխը թեքված է մի փոքր դեպի ձախ։ Նրա հայացքը ուղղված է դեպի անհայտությունը[3][4]։

Ընդհանուր առմամբ քանդակը հիշեցնում է Միքելանջելոյի կողմից ավելի վաղ արված «Մադոննան սանդուղքի մոտ» հարթաքանդակը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա առաջին քանդակներից մեկն է, որը Միքելանջելոն կերտել է Մեդիչիների կապելլայի Հին խորանի համար։ Ընդհուպ մինչև 1526 թվականը արձանը պատրաստ չէր։ Իսկ արդեն 1534 թվականին քանդակագործը Ֆլորնեցիայից մեկնեց Հռոմ և էլ հետ չվերադարձավ[5]։ Քանդակի ավարտմամբ զբաղվեց Նիկոլո Տրիբոլոն։

Տիրամայր Մեդիչին դրված է պատի կենտրոնի մոտ, պատվանդանին, խորանի դիմաց։ Դեպի արձանին են նայում Լորենցո և Ջուլիանո Մեդիչիների արձանները։

Մոսկվայի Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանի կրկնօրինակների բաժնում պահպանվում է Միքելանջելոյի այս հրաշալի ստեղծագործության մարմարյա կրկնօրինակը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. William E. Wallace. The Treasures of Michelangelo, p. 38
  2. Либман М. Я. Микеланджело Буонарроти, с. 22
  3. «Medici Madonna». www.michelangeloexperience.com. 2010.
  4. «Богоматерь с Младенцем, или Мадонна Медичи (1521-1531)». www.mikelangelo.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. Эрпель Фриц, Микельанджело, с. 14
  6. «Мадонна Медичи». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вазари Д. Жизнеописания прославленных живописцев, скульпторов и архитекторов = իտալ.՝ Le Vite de’piu eccelenti Pittori, Scultori e Architetti. — К.: Искусство, 1970. — С. 296 —429, 497 —507. — 520 с. (ուկր.)
  • Микеланджело. Поэзия. Письма. Суждения современников / сост. В. Н. Гращенков. — М.: Искусство, 1983. — 451 с.
  • Эрпель Фриц. Микеланджело / Пер. с нем. Сергея Данильченко. — Берлин: Хеншель, 1990. — 72 с. — ISBN 3-362-00044-4
  • Eric Scigliano. Michelangelo's Mountain: The Quest For Perfection In The Marble Quarries Of Carrara. — Simon and Schuster, 2005. — 352 с. (անգլ.)
  • John Addington Symonds. The Life of Michelangelo Buonarroti. — 1893. (անգլ.)
  • William Wallace. The Treasures of Michelangelo. — Andre Deutsch, 2010. — ISBN 978-0-233-00253-8 (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]