Տիտաններ (հեռուստասերիալ, 2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիտաններ
Ժանրգիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում, էքշն սերիալ, արկածային հեռուստասերիալ, հեռուստադրամա և superhero television program?
ՍտեղծողԱկիվա Գոլդսման, Գրեգ Բեռլանտի և Ջեֆ Ջոնս
Երկիր ԱՄՆ[1]
ՀիմքՊատանի տիտանները
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրեդ Անդերսոն
Գլխավոր
դերերում
Բրենտոն Թուեյտես, Աննա Դիոփ, Թիգան Քրոֆթ, Ռայան Փոթեր, Ալան Ռիտչսոն, Մինկա Քելլի, Conor Leslie? և Curran Walters?
ՊրոդյուսերՋեֆ Ջոնս
Գործադիր պրոդյուսերԱկիվա Գոլդսման, Գրեգ Բեռլանտի, Ջեֆ Ջոնս և Բրեդ Անդերսոն
ՍցենարիստԱկիվա Գոլդսման, Ջեֆ Ջոնս և Գրեգ Բեռլանտի
ԵրաժշտությունՔլինթ Մենսել և Քևին Քայներ
Պատմվածքի վայրԴետրոյթ, Traverse City?, Վիեննա, Covington?, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Գոթեմ Սիթի, Չիկագո և Earth-9?
Գեղարվեստական աշխարհTitansverse?
Նկարահանման վայրՏորոնտո
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ49
Էկրաններին էհոկտեմբերի 12, 2018-ից մայիսի 11, 2023
ՀեռուստաալիքDC Universe?
ԸնկերությունWarner Bros. Television, Berlanti Productions, Weed Road Pictures և DC Entertainment
ԴիստրիբյուտորWarner Bros. Television, Նեթֆլիքս և HBO Max
ԿապակցվածDoom Patrol?
Պաշտոնական կայքէջ

«Տիտաններ», սպասվող ամերիկյան հեռուստասերիալ, որը հեռարձակվելու DC Comics-ի անանուն թվային ծառայությունով և հիմնված է DC Comics համանուն սուպերհերոսական խմբավորման վրա։ Հեռուստասերիալը ստեղծել են Ակիվա Գոլդսմանը, Ջեոֆ Ջոնսը և Գրեգ Բեռլանտին։ Բրենտոն Թյուիթսը կատարում է Տիտանների առաջնորդ Դիք Գրեյսոնի/ Ռոբինի դերը, Աննա Դիոփը՝ Ստարֆայերի, Թիգան Քրոֆթը՝ Ռեյվենի և Ռայան Փոթերը՝ Գազան Տղայի դերերը։

Դեռահաս Տիտանների մասին լայվ-էքշն հեռուստասերիալը արտադրության մեջ է մտել 2014 թվականի սեպտեմբերին TNT հեռուստաալիքի կողմից։ Գոլդսմանը և Հաիմեսը գրում են հեռուստասերիալի առաջին էպիզոդի սցենարը։ Պատվիրված էր առաջին էպիզոդը գրել մինչև 2014 թվականի դեկտեմբերը, սակայն դա տեղի չունեցավ, և ավելին 2016 թվականի հունվարին TNT հայտարարեց, որ չի պատրաստվում շարունակել արտադրությունը։ 2017 թվականի ապրիլին հայտարարվեց, որ հեռուստասերիալը կրկին արտադրության մեջ է մտել և հեռարձակվելոււ է DC Comics-ի թվային ծառայության միջոցով։ 2017 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Բրենտոն Թյուիթսը կատարելու է Դիք Գրեյսոնի դերը։

«Տիտաններ» հեռուստասերիալը նախատեսված է հեռարձակել 2018 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տիտաններ» հեռուստասերիալը կենտրոնացած է երիտասարդ սուպերհերոսների վրա, որոնք հայտնի են Տիտաններ անունով։ Նրանց առաջնորդը Դիք Գրեյսոնն է՝ Բեթմենի նախկին օգնականը[2]։

Անձնակազմ և դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին կրկեսի դերասան, ով իր ծնողների մահից հետո մարզվում է Բեթմենի կողմից՝ հանցագործության դեմ կռվելու համար։ Նա հետագայում դառնում է Տիտանների առաջնորդը, այսպիսով դուրս գալով Բեթմենի շողքից[3][4]։

Այլմոլորակային արքայադուստր՝ գերբնական կարողություներով, ով ապաստան է փնտրում Երկրի վրա և հանդիպում է Տիտաններին[5]։

  • Թիգան Քրոֆթ՝ Ռեյվեն

Էմպաթ, ով մի չարքի դուստր է և նրա կարողությունները կառավարվում են իրէմոցիաների կողմից[6]։

Դեռահաս, ով ունի կերպարանափոխվելու կարողություն, որը առաջացել թմրանյութի ընդունումից, որը բուժել է նրան Սակուտիա մահացու հիվանդությունից[7]։

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագրեսիվ երիտասարդ, ով կռվում է հանցագործության դեմ իր գործընկեր և ընկերուհի Աղավնու հետ[8]։

Խելացի, պաշպանող և կաշկանդված վրիժարու, ով կռվում է հանցագործության դեմ իր գործընկեր և ընկեր Բազեի հետ[9]։

  • Լինդսի Գորթ՝ Էմի Ռորբեչ

Ոստիկանության դետեկտիվ, ով դառնում է Դիք Գրեյսոնի նոր գործընկերը[10]։

Doom Patrol խմբի առաջնորդը[12]։

Հրավիրված[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին դերասանուհի, ով գազից թունվաորվելուց հետո ստացել է նեղանալու և աճելու հատկություններ։ Ֆառը Doom Patrol-ի անդամ է[13]։

  • Ջեյք Մայքլս՝ Քլիֆորդ Սթիլ/ Ռոբոտմեն

Նսսխկին վարորդ, ում ուղեղը պատահարից հետո տեղափոխել են ռոբոտի մարմնի մեջ։ Սթիլը Doom Patrol ի անդամ է[14]։

Նախկին օդաչու, ով վթարի է ենթարկվել բասական էներգիայի մեջ և հիմա ոտքից գլուխ փաթաթված է բինտով։ Թրայնորը Doom Patrol ի անդամ է[15]։

  • Քուրեն Ուոլթերս՝ Ջեյսոն Թոդ[16][17]
  • Քոնոր Լեզլի՝ Դոնա Թրոյ/ Հրաշք Աղջիկ[18]

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Հեռարձակման օր
11"Տիտաններ"
"Titans[19]"
Բրեդ ԱնդերսոնԱկիվա Գոլդսման, Ջեոֆ Ջոնս և Գրեգ Բեռլանտի2018
22"Բազե և Աղավնի"
"Hawk and Dove[19]"
TBDTBD2018
33"Ստարֆայեր"
"Starfire[19]"
TBDTBD2018
44"Ռեյչել"
"Rachel[19]"
TBDTBD2018
55"Doom Patrol"
"The Doom Patrol[19]"
Ջոն Ֆասեթ[20]Ջեոֆ Ջոնս[20]2018
66"Սուրհանդակը"
"The Messenger[19]"
TBDTBD2018
77"Ջեյսոն Թոդ"
"Jason Todd[19]"
TBDTBD2018
88"Անջելա"
"Angela[19]"
TBDTBD2018
99"Դոնա Թրոյ"
"Donna Troy[19]"
TBDTBD2018

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ TNT հեռուստաալիքով հեռարձակվելու է Տիտանների մասին հեռուստասերիալ[21]։ Ակիվա Գոլդսմանը և Մարկ Հեիմսը պետք է մինչև 2014 թվականի դեկտեմբերը գրեին սցենար, որտեղ կխոսվեր Դիք Գրեյսոնի մասին, ով ցանկանում էր դուրս գալ Բեթմենի շողքից՝ դառնալով Նայթուինգ, ով լինելու էր այն խմբի ղեկավորը, որի մեջ մտնում էին Ստարֆայերը, Ռեյվենը, Օրաքուլը, Բազեն և Աղավնին։ Առաջին էպիզոդը պետք է նկարահանվեր Տորոնտոյում 2015 թվականի կեսերին[22][23]։ Հեռուստասերիալի ունունը «Տիտաններ» էր, սակայն հետագայում փոխվեց «Սև թռչուններ»[24][25]։ Հեռուստասերիալի արտադրությունը հետաձգվեց մինչև հոկտեմբեր[26]։ 2016 թվականի հունվարին հայտարարվեց, որ TNT հեռուստաալիքը այլևս չի շարունակելու հեռուստասերիալի արտադրությունը[27][28]։ 2016 թվականի փետրվարին Ջեոֆ Ջոնսն ասել է, որ DC ծրագրեր ունի Տիտանների հետ կապված[29]։

2017 թվականի ապրիլին Warner Bros.-ը հայտարարեց, որ «Տիտաններ» հեռուստասերիալը հեռարձակվելու է 2018 թվականին DC Comics-ի թվային ծառայության միջոցով։ Հեռուստասերիալը զարգացնողներ են Ակիվա Գոլդսմանը, Ջեոֆ Ջոնսը, Գրեգ Բեռլանտին և Սառա Շեքթերը, իսկ առաջին էպիզոդը գրել են Գոլդսմանը, Ջոնսը և Բեռլանտին[2]։ Հեռուստասերիալը նկարահանվել է Տորոնտոյում[30]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ Թիգան Քրոֆթը մարմնավորելու է Ռեյվենին[6], իսկ մյուս ամսվա վերջերին հայտնի դարձավ, որ Աննա Դիոփը և Բրենտոն Թյուիթսը մարմնավորելու են Ստարֆայերին[5] և Դիք Գրեյսոնին/ Ռոբինին[3][4]։ 2017 թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ Ռայան Փոթերը մարմնավորելու է Գազան Տղային[7]։

2017 թվականի սկզբերին հայտարարվեց, որ Ալան Ռիտչսոնը և Մինկա Կելին մարմնավորելու են Հենք Հոլին/ Բազեյին ու Դոն Գրենջերին/ Աղավնուն[8][9]։ Նույն ամսվա վերջում հայտնի դարձավ, որ Լինդսի Գորթը մարմնավորելու է Էմի Ռորբեչին[10]։ 2018 թվականի հունվարին հայտարարվեց, որ Սեյմուս Դևերը կատարելու է անհայտ դեր[11]։ Նույն ամսում հայտարարվեցին Doom Patrol-ի անդամների դերակատարները՝ Բրունո Բեյքիրը որպես Նայլս Քոլդեր/ Պետ[12], Էյփրիլ Բոուլբին՝ Ռիտա Ֆառ/ Էլաստի աղջիկ[13], Ջեյք Մայքլսը՝ Քլիֆորդ Սթիլ/ Ռոբոտմեն[14] և Դուեյն Մըրֆին որպես Լերի Թրեյնոր/ Բացասական մարդ[15]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանի նկարահանումները սկսվել 2017 թվականի նոյեմբերի 15-ին Տորոնտոյում[31][32]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,0 2,1 «DC Digital Service To Launch With Titans Series From Greg Berlanti & Akiva Goldsman And Young Justice: Outsiders». Deadline.com. 2017 թ․ ապրիլի 25. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  3. 3,0 3,1 «'Titans': Brenton Thwaites To Play Lead Dick Grayson In DC Live-Action Series». Deadline.com. 2017 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. 4,0 4,1 «'Titans': Brenton Thwaites As Robin In DC Superhero Series – First-Look Photo». Deadline.com. 2017 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 «'Titans': Anna Diop Cast As Starfire In Live-Action Series For DC Digital Service». Deadline.com. 2017 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. 6,0 6,1 «Titans: Teagan Croft Cast As Raven In Live-Action Series For DC Digital Service». Deadline.com. 2017 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. 7,0 7,1 «'Titans': Ryan Potter Cast As Beast Boy In Live-Action Series For DC Digital Service». Deadline.com. 2017 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. 8,0 8,1 «'Titans': Alan Ritchson Cast As Hawk In DC Live-Action Series». Deadline.com. 2017 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  9. 9,0 9,1 «'Titans': Minka Kelly Cast As Dove In DC Live-Action Series». Deadline.com. 2017 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  10. 10,0 10,1 «Lindsey Gort Joins DC's Titans as Robin's New [Spoiler]». TVLine. 2017 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  11. 11,0 11,1 «Quantico Casts Vandit Bhatt; Seamus Dever Joins Titans; Jimmie Saito In Sweetbitter». Deadline.com. 2018 թ․ հունվարի 17. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
  12. 12,0 12,1 «Titans: Bruno Bichir Cast As The Chief In DC Live-Action Series». Կաղապար:Noitalics. 2018 թ․ փետրվարի 15. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  13. 13,0 13,1 «Titans casts Drop Dead Diva star as Elasti-Girl». Entertainment Weekly. 2018 թ․ փետրվարի 20. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  14. 14,0 14,1 «Titans Casts the Doom Patrol's Robotman». Comicbook.com. 2018 թ․ փետրվարի 22. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  15. 15,0 15,1 «Titans TV Series Doom Patrol Adds Negative Man (Exclusive)». Den of Geek. 2018 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  16. «Titans: Curran Walters as Jason Todd Revealed in New Set Photo». Screen Rant. 2018 թ․ հունիսի 6. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  17. «Titans TV Series: First Look at Curran Walters as Jason Todd». Comicbook.com. 2018 թ․ հունիսի 6. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  18. «Looks Like Donna Troy Is Confirmed for 'Titans' TV Show». Comicbook.com. 2018 թ․ հունիսի 12. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 19,7 19,8 «Titans: First 9 episodes for upcoming DC Universe series revealed». www.adventuresinpoortaste.com.
  20. 20,0 20,1 «Geoff Johns Confirms Doom Patrol For Titans Live-Action TV Show». Screen Rant. 2018 թ․ փետրվարի 9.
  21. «TNT Eyes Titans Superhero Series». Variety. 2014 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  22. «Syfy, David Goyer Developing Superman Origin Story Krypton». The Hollywood Reporter. 2014 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  23. «Exclusive: Which DC Characters Will Be On TNT's The Titans». Nerdist. 2015 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին.
  24. «Teen Titans TV Show Promises to Remain True to Comics». Renegade Cinema. 2015 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 19-ին.
  25. «Titans TNT Pilot DC Comics now entitled Blackbirds». Season Zero. 2015 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
  26. «Blackbirds (Titans) TNT pilot from DC Comics postponed…». Season Zero. 2015 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 13-ին.
  27. «DC's Live-Action Titans Series Not Moving Forward at TNT». Comic Book Resources. 2016 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. «TNT president Kevin Reilly revealed that production on the long in-development drama series based on DC's Teen Titans property has been stopped.»
  28. «TNT Not Moving Forward with DC Comics Drama Titans». Variety. 2016 թ․ հունվարի 7. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  29. «Matt's Inside Line: Scoop on Once, Flash, Lucifer, Suits, 24, Titans, HTGAWM, Castle, NCIS: LA and More». TV Line. 2016 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին.
  30. «Pinewood Toronto to Double Production Space as Hollywood Takes City to Full Capacity». The Hollywood Reporter. 2017 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  31. «Current Productions & News». Toronto. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  32. «Pinewood Toronto to Double Production Space as Hollywood Takes City to Full Capacity». The Hollywood Reporter. 2017 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտաններ (հեռուստասերիալ, 2018)» հոդվածին։