Աննա Դիոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Դիոփ
Ծնվել էփետրվարի 6, 1988(1988-02-06)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԴակար, Սենեգալ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Աննա Դիոփ (անգլ.՝ Anna Diop, փետրվարի 6, 1988(1988-02-06)[1], Դակար, Սենեգալ), աֆրիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոփը ծնվել է Սենեգալում, բայց վեց տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ[3]։ Նա իր հեռուստատեսային կարիերան սկսել է 2006 թվականին՝ նկարահանվելով «Բոլորն ատում են Քրիսին» հեռուստասերիալում։ Հետագայում նա նկարահանվել է «Լինքոլն Հայթս», «Ուիթնի» և «Հպում» հեռուստասերիալներում։ Ջենիֆեր Ջեյսոն Լիի մասնակցությամբ 2013 թվականին Դիոփը նկարահանվել է «Պահը» ֆիլմում[4]։ 2015 թվականին Դիոփը մարմնավորել է Ռոուզ Արվեյլին՝ The CW հեռուստաալիքի «Սուրհանդակները» հեռուստասերիալում[5]։ Նույն տարում նկարահանվել է ABC հեռուստաալիքի «Քուանտիկո» և OWN հեռուստաալիքի «Գրինլիֆ» հեռուստասերիալներում[6]։ 2016 թվականին նկարահանվել է Fox հեռուստաալիքի «24։ Ժառանգություն» հեռուստասերիալում[7][8]։ 2017 թվականին Դիոփը ընտրվել է այլմոլորակային սուպերհերոս Կորիանդրին/ Ստարֆայերին մարմնավորելու համար DC֊ի «Տիտաններ» հեռուստասերիալում, որը հեռարձակվելու է 2018 թվականին[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2006-2008 Բոլորն ատում են Քրիսին Դիեդրա Երկրորդական դեր, 4 սերիա
2007 Լինքոլն Հեյթս Սեյրոն 1 սերիա
2011 Ուիթնի Մատուցողուհի 1 սերիա
2012 Սոութլենդ Աղջիկ 1 սերիա
2013 Հպում Լիլա Ջեյմս 1 սերիա
Պահը Հաուա Ֆիլմ
Կասիուսին սպասելուց Անջելա Կարճամետրաժ ֆիլմ
Կրկնակի բացասական Լայլա Կարճամետրաժ ֆիլմ
2015 Սուրհանդակները Ռոուզ Արվեյլ Հիմնական դեր, 13 սերիա
Քուանտիկո Միա 2 էպիզոդ
2016 Գրինլիֆ Իզաբել Երկրորդական դեր, 9 սերիա
Նամակ թագավորից Բեքա Ֆիլմ
2017 24: Ժառանգություն Նիքոլ Քարթեր Հիմնական դեր
2018 Տիտաններ Կորիանդ՛ր/ Ստարֆայեր Հիմնական դեր
2019 Մենք Նկարահանվում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. https://100women.okayafrica.com/editorial/annadiop
  3. «Anna Diop Talks The Messengers». Essence. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  4. «The Moment». 2014 թ․ հունիսի 20. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  5. «Anna Diop & Craig Frank Will Be Among Angels of the Apoca - Shadow and Act». Shadow and Act. 2014 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  6. «Barry Rothbart Collars 'Downward Dog' Gig; Anna Diop Joins OWN Drama Greenleaf». Deadline Hollywood. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  7. «24: Legacy Casts Anna Diop As Series Regular». Deadline Hollywood. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  8. «Anna Diop Joins Corey Hawkins in 24 Reboot». Shadow and Act. 2016 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  9. «Titans: Anna Diop Cast As Starfire In Live-Action Series For DC Digital Service». Deadline Hollywood.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]