Տիխոն Սյոմուշկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիխոն Սյոմուշկին
ռուս.՝ Тихон Захарович Сёмушкин‏
Ծնվել էհունիսի 13 (26), 1900[1]
ԾննդավայրQ18802033?, Մոկշանի գավառ, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 6, 1970(1970-05-06)[2][3] (69 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ

Տիխոն Սյոմուշկին (ռուս.՝ Тихон Захарович Сёмушкин, հունիսի 13 (26), 1900[1], Q18802033?, Մոկշանի գավառ, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 6, 1970(1970-05-06)[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային արձակագիր։ Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1949): ԽՍՀՄ գրողների միության անդամ (1941):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիխոն Սյոմուշկինը ծնվել է Ստարայա Կուտլյա գյուղում (այժմ՝ Պենզայի մարզի Լունինսկի շրջանում) գյուղական ատաղձագործի ընտանիքում։ Կրթությունն ստացել է տեղի նախակրթարանում, ապա երկամյան ծխական-մանկավարժական դպրոցում, որն ավարտել է 1916 թվականին՝ ստանալով դասավանդելու իրավունք։ Որոշ ժամանակ ուսուցիչ է աշխատել Իլմենո գյուղի դպրոցում։ 1922-1924 թվականներին հեռակա կարգով սովորում է Մոսկվայի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետում։

1924 թվականին Տիխոն Սյոմուշկինն արշավախմբի հետ ուղարկվում է Չուկոտյան թերակղզի, որի նպատակն էր չեզոքացնել ամերիկյան «Հուդզոն-բեյ» ընկերության կոնցեսիան։ Հետագայում մի քանի անգամ մասնակցել է դեպի Չուկոտկա արշավանքների։ Մասնակցել է (Վլադիմիր Բոգորազի ղեկավարությամբ) չուկոտյան գրի ստեղծմանը, եղել է չուկչա երեխաների համար ստեղծված առաջին գիշեօթիկ դպրոցի տնօրենը։

1955 թվականին մասնակցել է Բևեռային շրջանի արշավանքին։

Մահացել է 1970 թվականին, թաղված է Վագանկովոյի գերեզմանատանը։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիխոն Սյոմուշկինի առավել ուշագրավ ստեղծագործությունները «Չուկոտկա» վիպակը և «Ալիտետը հեռանում է լեռները» վեպն է (1949 թվականին վեպի հիման վրա նկարահանվել է համանում ֆիլմը)։

Տիխոն Սյոմուշկինը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալիտետը հեռանում է լեռները (վեպ), Ե., Պետհրատ, 1951, 530 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Գ. Հակոբյան։
  • Այվամի արկածները (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1961, 60 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ռ. Քալաշյան, նկարիչ՝ Ի. Արխանգելսկայա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]