Տիժուկա անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիժուկա անտառ
Parque nacional de la Tijuca
Տեսականտառ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՌիո դե Ժանեյրո
Հիմնվել է1961
ԲԾՄ336 մետր
Տիժուկա անտառը գտնվում է Բրազիլիաում
Տիժուկա անտառ
Տիժուկա անտառը գտնվում է Երկիրում
Տիժուկա անտառ

Տիժուկա (պորտ.՝ Floresta da Tijuca), խոնավ անտառ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ Հայտնի է՝ որպես աշխարհի ամենամեծ անտառային պարկ, որն ընդգրկում է 32 քառ. կմ տարածք։ Կան աղբյուրներ, որոնք այդ կոչումը վերագրում են Յոհաննեսբուրգի անտառային պարկին (Հարավային Աֆրիկա), որտեղ տնկվել է 6-9.5 միլիոն ծառ[1]։ Ռիո դե ժանեյրոյում տեղակայված Տիժուկա անտառի նման՝ Սինգապուրի բուսաբանական այգիները (հիմնադրվել է 1859 թվականին) ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-յի Համաշխարհային ժառանգության ցանկում․ այս այգիները քաղաքի ներսում գտնվող արևադարձային անտառներով մեկ այլ այգի է։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառն ընդգրկում է նաև Ռիո դե Ժանեյրոյի հարակից Բարրա դա Տիժուկա շրջանը։ Այն տեղակայված է լեռնային շրջանում, որը շրջապատված է Տիժուկա լեռնազանգվածով։ Տիժուկա բառը տուպի լեզվով նշանակում է «ճահիճ»։ Դա վերաբերվում է Տիժուկա ծովածոցին՝ ներկայիս Բարրա դա Տիժուկայում։ Անտառը ձևավորում է բնական սահման, որը քաղաքի արևմտյան գոտին բաժանում է հարավային, կենտրոնական և հյուսիսային գոտիներից, և վերջինս՝ հարավայինից։

Պարկը Կարիոկա Մոզաիկի մի մասն է, որը հիմնադրվել է 2011 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասկատինա դա Տիժուկա, հեղինակ՝ Նիկոլաս Անտուան Տունայ (1755–1830)

Տիժուկա անտառը մելիորացված տարածք է, որը նախկինում մաքրվել է՝ շաքարավազի ու սուրճի աճեցման համար։ Վերամշակումն իրականցվել է Մանուել Գոմեսի կողմից 19-րդ դարի երկրորդ կեսին՝ Ռիոյի ջրամատակարարումը պաշտպանելու համար։ Այս ամենին հետևեցին Պեդրո II-ի մտահոգությունները` կապված գյուղատնտեսական հողերի էրոզիայի և անտառահատման հետ, քանի որ տեղումների մակարդակի նվազումը սկսել էր ազդել խմելու ջրի մատակարարման վրա։

Գնացքն անցնում է անտառի միջով։ Ուղևորություն դեպի Կորկովադու լեռան գագաթին գտնվող Հիսուս Քրիստոսի արձան

1961 թվականին Տիժուկա անտառը հռչակվել է որպես ազգային պարկ։ Անտառն ընդգրկում է բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնցից ամենաակնառուն Հիսուս Քրիստոսի վիթխարի արձանն է Կորկովադու լեռան գագաթին։ Մեկ այլ գրավչություն է Կասկատինա ջրվեժը, Մայրինկ կապելլան՝ գունավոր որմնանկարներով, որոնց հեղինակն է Կանդիդու Պորտինարին։ Անտառում է գտնվում նաև մոնոլիտային Պեդրա դա Գավեա լեռնագագաթը։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիժուկա անտառը հարյուրավոր տեսակի բույսերի ու կենդանիների հայրենիքն է, որոցից շատերը ոչնչացման եզրին են և հայտնաբերվել են միայն ատլանտյան խոնավ անտառներում (պորտուգալերեն` Mata Atlântica)։ Բուսականությունն այնքան խիտ է, որի շնորհիվ շրջակա միջավայրի ջերմաստիճանը նվազում է 9°C֊ով։ Անտառն ունի նաև մոտ 30 ջրվեժներ։

Տիժուկայի անտառում կա մեկ ֆավելա։ Նրա բնակչությունը հիմնականում գաղթածների սերունդներն են, որոնք 1930-ական թվականներին մասնակցում էին վերակառուցման աշխատանքներին։ Թեև վերջերս «Ֆավելա Բայրո» նախագծի շրջանակներում պայմանները բարելավվել են, այնուամենայնիվ Մատա Մաչադոն դեռևս աջակցում է անտառի բնապահպանական դեգրադացիային[2]։

Արշավների համար ամենատարածված ուղղություններն են՝ Դիամանտինայի ջրվեժը, Բիկո դո Պապագայոն, Տիժուկայի գագաթը, Արչեր և Անհանգուերա բլուրները, Միրանտե դո Էքսելսիորն ու Բատա քարանձավը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Katlego Disemelo (2013 թ․ մայիսի 23). «Is Johannesburg the world's largest man-made forest? The claim is a myth». Africa Check. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. Duarte & Magalhaes, as cited in Del Rio & Siembieda, p. 284

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիժուկա անտառ» հոդվածին։