Տիգրան Հախնազարյան (ջութակահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Հախնազարյան
Ծնվել էմարտի 13, 1978(1978-03-13) (46 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունջութակահար
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Տիգրան Սուրենի Հախնազարյան (մարտի 13, 1978(1978-03-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար, դիրիժոր[1]։ Սուրեն Հախնազարյանի որդին, Նարեկ Հախնազարյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Հախնազարյանը ծնվել է 1978 թվականի մարտի 13-ին, Երևան քաղաքում։

1999 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան (Ի. Մուսինի դասարան)։ Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դիրիժորության (2000 թվական, Էմին Խաչատրյանի դասարան), ջութակի (2001 թվական, Սուրեն Հախնազարյանի դասարան) բաժինները[2]։ Վարպետության դասեր է առել Կ. Մազուրից (2004 թվական, Լեհաստան

2003–2004 թվականներին եղել է Բաշկորտոստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։

2013–16 թվականներին՝ որպես Խաբարովսկի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։

2016 թվականից եղել է Սախալինի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, 2018 թվականից՝ նաև Սախալինի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար։ Որպես դիրիժոր շրջագայել է Ճապոնիայում, Չինաստանում, Մալթայում և այլուր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։