Տերեփուկ էլբուրսյան
Տերեփուկ էլբուրսյան | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Centaurea elbrusensis Bois
|
Տերեփուկ էլբուրսյան (լատին․՝ Centaurea elbrusensis Bois), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմամյա խոտաբույս է։ Ցողունը միշտ մեկ զամբյուղով է, փռված, խիտ տերևակալված։ Տերևները խիտ մոխրագույն թավոտ են, նշտարաձև, սուր, վարդակայինները ունեն կոթուններ, միջինները նստադիր են։ Ծաղիկները սպիտակակրեմագույն են, առէջային խողովակը և վերնակապը՝ վարդամանուշակագույն։ Սերմնիկները կարճ պապուսով են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Ողջի գետի վերնագավառ) և Մեղրու (Լիճքի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Հյուսիսային և Արևմտյան Իրանում[1]։
էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում ծովի՝ մակարդակից 2300-3000 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, ժայռերի միջև։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Հայաստանում աճում է երկու ֆլորիստիկական շրջաններում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հիմնական տարածման շրջանը գտնվում է Իրանում, իսկ Հայաստանի տարածքում, թեև աճում է սպառնալիքի քիչ ենթարկվող տեղերում շատ հազվագյուտ է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.