Տարասուն օրգանիզմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարասուն օրգանիզմներ, հետերոտրոֆ օրգանիզմներ (հին հունարեն՝ ἕτερος  — «այլ», «տարբեր» և τροφή — «սնունդ»), պատրաստի օրգանական միացություններով սնվող օրգանիզմներ։ Տարասուն օրգանիզմներ են մարդը, բոլոր կենդանիները, որոշ բույսեր (բակտերիաների մեծամասնությունը, սնկերը և այլն) և միկրոօրգանիզմները։ Տարասուն օրգանիզմների համար անհրաժեշտ, բայց իրենցում չսինթեզվող նյութերից են անփոխարինելի ամինաթթուները, վիտամինները և այլն։

Տարասուն օրգանիզմներն իրականացնում են բարդ օրգանական նյութերի քայքայումն ու հանքայնացումը և կարևոր նշանակություն ունեն բնության մեջ նյութերի շրջապտույտի պրոցեսներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png