Տալլինֆիլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տալլինֆիլմ
Tallinnfilm.png
Տեսակը Կինոստուդիա
Հիմնադրվել է 1931
Գլխամասերը ՏալլինԷստոնիա Էստոնիա
Արտադրանք ֆիլմեր
Վեբ-կայքը www.tallinnfilm.ee


Տալլինֆիլմ (էստ.՝ Tallinnfilm), գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի կինոընկերություն, Էստոնիայի` մինչև օրս գործող ամենահին կինոստուդիան:


Պատմություն[խմբագրել]

Էստոնիայի մշակույթի նախարարության կողմից 1931 թ. հիմնադրվել է վավերագրական ու ժամանակագրական ֆիլմերի «Էստոնական մշակութային ֆիլմ» (էստ.՝ Eesti Kultuurfilm) կինոընկերությունը[1]։ Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո՝ 1940 թ., կինոընկերությունը պոտականացվում է և անվանվում Kinokroonika Eesti Stuudio (Էստոնիայի կինոխրոնիկայի ստուդիա)[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Էստոնիան նվաճած գերմանացիները կինոընկերությունն անվանում են Kinokroonika Tallinna Stuudio (Տալլինի կինոխրոնիկայի ստուդիա1947 թ. կինոընկերությունն ստացել է Tallinna Kinostuudio (Տալլինի կինոընկերություն) անվանումը, 1954 թ.` Kunstiliste ja Kroonikafilmide Tallinna Kinostuudio (Տալլինի խաղարկային ու ժամանակագրային ֆիլմերի ստուդիա) անվանումը: 1963 թ. կինոընկերությունն ստանում է ներկայիս անվանումը` Տալլինֆիլմ[3]։

Տալլինֆիլմ կինոընկերությունը գեղարվեստական ֆիլմեր սկսել է նկարահանել 1954 թ-ից։ Նկարահանվում են նաև մուլտիպլիկացիոն ու վավերագրական ֆիլմեր։

Տալլինֆիլմ կինոընկերության՝ Խորհրդային տարիներին նկարահանած ֆիլմերից ամենամեծ հաջողությանն արժանացել է Viimne reliikvia (Վերջին մասունք) ֆիլմը, որ նկարահանվել է 1969 թ.։ Ֆիլմը դիտել են շուրջ 44,9 միլիոն մարդ[4][5]։ Ֆիլմը ցուցադրվել է նաև արտասահմանյան երկրներում։ Գարուն (էստ.՝ Kevade, ռեժ. Արվո Կրուուսեմենտ, 1969) ֆիլմն Էստոնիայում դիտել են 558,000 մարդ (երկրի ընդհանուր բնակչությունը՝ 1.34 միլիոն)[6], ԽՍՀՄ-ում՝ 8,100,000 մարդ[7]։

Ֆիլմեր[խմբագրել]

  • 1947 «Elu tsitadellis»
  • 1951 «Լույս Կոորդիում»
  • 1955 «Անդրուսի երջանկությունը»
  • 1955 «Զբոսանավեր ծովում» (էստ. "Jahid merel")
  • 1959 «Չար շրջադարձեր»
  • 1959 «Հեծանիվ սանձողները»
  • 1959 «Ստորջրյա խութեր» (էստ. "Veealused karid")
  • 1965 «Նոր Անմաքուր դրոխքից»
  • 1965 «Նրանք տասնութն էին»
  • 1967 «Կեսօրյա լաստը»
  • 1967 «Ի՞նչ պատահեց անդրես Լապետեուսի հետ»
  • 1968 «Զինվորական շինելներով մարդիկ»
  • 1968 «Խենթություն»
  • 1969 «Վերջին մասունքը»
  • 1969 «Գարուն»
  • 1969 «Գլադիատոր» (էստ. "Gladiaator")
  • 1971 «Գողացել են Ծեր Թոմասին»
  • 1973 «Ափ իջնել»
  • 1974 «Կարմիր ջութակ»
  • 1975 «Ինդռեկ»
  • 1975 «Ադամանդներ պրոլետարիատի բռնապետության համար»
  • 1976 «Ֆավորիտ»
  • 1976 «Ամառ»
  • 1978 «Մահվան գինը հարցրու մեռածներից»
  • 1979 Հյուրանոց «Զոհված լեռնագնացի մոտ» (էստ. ""Hukkunud Alpinisti" hotell")
  • 1979 «Բույնը քամու բերանին»
  • 1979 «Օդաչու Պիրկսի հարցումը»
  • 1980 «Անտառային մանուշակներ»
  • 1980 «31 բաժնի անկումը»
  • 1982 «Ինչ ցանես…»
  • 1983 «Արկածներ որոնողը»
  • 1983 «Արաբելա` ծովահենի դուստրը» (էստ. «Arabella, mereröövli tütar»)
  • 1984 «Ռեքվիեմ»
  • 1985 «Գայլերի օրենքի օրոք»
  • 1986 «Խաղեր դպրոցահասակ երեխաների համար»
  • 1987 «Հարյուր տարի անց` մայիսին»
  • 1987 «Օձերի հովտի անեծքը»
  • 1990 «Ռեգինա»
  • 1990 «Աշուն»

Ծանոթագրություններ[խմբագրել]