Գարուն (ֆիլմ, 1969)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարուն
Kevade
Ֆիլմի պոստերը
Ժանր դրամա
Երկիր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Թվական 1969
Լեզու էստոներեն
Ռեժիսոր Արվո Կրուուսեմենտ
Սցենարիստ(ներ) Կալյե Կիյսկ, Վոլդեմար Պանսո
Դերակատարներ Արնո Լիյվեր, Ռիյնա Հեյն, Աարա Լաանեմեմետս
Օպերատոր Հարրի Ռեհե
Երաժշտություն Վելո Տարմիս
Ընկերություն Տալլինֆիլմ
Տևողություն 84 րոպե
Հաջորդ Ամառ
description

Գարուն (էստ.՝ Kevade), էստոնական ֆիլմ, Օսկար Լուտսի համանուն նովելի էկրանավորումը, որին հետագայում հաջորդել են նույն հեղինակի այլ ստեղծագործությունների հիման վրա նկարահանված Ամառ և Աշուն ֆիլմերը։

Postimees օրաթերթի՝ 2012 թ. անցկացված հարցման ժամանակ «Գարուն» ֆիլմը ճանաչվել է հարյուրամյակի (1912-2012) լավագույն էստոնական ֆիլմ[1]։

Սյուժեն[խմբագրել]

Գործողությունները կատարվում են Էստոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Պաունվեր ծխական կենտրոնում։ Ուսումնական տաին արդեն սկսել է, երբ Պաունվերի ծխական ուսումնարան է գալիս նոր աշակերտ՝ Առնո Տալին, որ դասերը բաց էր թողել հիվանդության պատճառով։ Ուսուցիչ Լաուրը նրան նստեցնում է Յոոսեպ Տոոտսի կողքին, որ անկարգ է, սիրում է հնդկացիների մասին գրքեր ու տարբեր հնարքներ։ Առաջին օրը Առնոն տուն է վերադառնում Տաելեի հետ, ում ագարակն Առնոենց ագարակի կողքին էր։

Տոոտսը հաճախ էր ծաղրուծանակի ենթարկում հատկապես Գեորգ-Ադնիել Կիյրին։ Օրինակ՝ Յոոսեպը Կիյրի նորածին եղբորն անվանում է Կոլոմբուս-Խրիզոստոմուս, երեխայի կնունքի արարողության ժամանակ միացնում է գրամոֆոնն ու անհետանում՝ Կիյրին թողնելով պատասխան տալու անկարգության համար։ Ուսումնարանի պահակը փորձում է ծեծի ու մահակի միջոցով պատժել Տոոտսին, սակայն միայն ուսուցիչ Լաուրին է հաջողվում Տոոտսին համոզել, որ անկարգություններից զերծ մնա։

Ֆիլմում պատկերված է նաև էստոնացի ու գերմանացի երեխաների կռիվներ. գերմանացիները սովորում են ծխակկան ուսումնարանի հարևանությամբ գտնվող գիմնազիայում։ Մի այդպիսի կռվի ժամանակ Տոոտսի շնորհիվ էստոնացիներին հաջողվում է հաղթել, սակայն Տինիսոնը ծեծ է ուտում։ Վերջինս վրեժ լուծելու համար խորտակում է գերմանացիների լաստանավը, որի միջոցով նրանք անցնում էին գետը։ Լաստանավը խորտակելու համար մեղադրում են եկեղեցու ժամկոչ Կրիստիան Լիբլեին և ուզում են հեռացնել աշխատանքից։ Առնոն կռահում է, որ լաստանավը Տինիսոնն է խորտակել և վերջինիս ստիպում է խոստովանել։ Առնոն գնում է, որ պատմի ճշմարտությունը, սակայն ուսումնարանի միջանցքում հանդիպում է ուսուցիչ Լաուրին, ով, իմանալով պատահածը, ամեն ինչ կարգավորում է այնպես, որ Լիբլեին արդարացնում են, Տինիսոնին չեն հեռացնում դպրոցից, և ոչ ոք չի իմանում, որ Առնոն պատրաստվում էր մատնել Տինիսոնին։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • Ֆիլմը նկարահանվել է Պալամուսե գյուղում ու նրա շրջակայքում։ Օսկար Լուտսի ծննդավայր Յարվեպերե գյուղն ընդգրկված էր Պալամուսեի ծխի մեջ։ Օսկար Լուտսը կնքվել է Պալամուսեի եկեղեցում, իսկ 1895-1899 թթ. Լուտսը սովորել է Պալամուսեի ծխական ուսումնարանում, որտեղ էլ տեղի են ունենում նրա «Գարուն» նովելի գործողությունները։ Նույն ուսումնարանի շենքում է նկարահանվել «Գարուն» ֆիլմը։
  • Ֆիլմը նկարահանվել է 1969 թ., իսկ պրեմիերան Էստոնիայում կայացել է 1970 թ. հունվարի 5-ին։ Պալամուսեում ֆիլմը ցուցադրվել է երկու օր առաջ՝ հունվարի 3-ին[2]։
  • 1970 թ. «Գարուն» ֆիլմը Էստոնիայի կինոթատրոններում դիտել են 558 հազար հանդիսատես[3][4] (երկրի բնակչությունն այն ժամանակ կազմում էր 1 350 000 մարդ), իսկ ԽՍՀՄ-ում 1971 թ. ֆիլմը դիտել է ավելի քան 8 100 000 մարդ[5]։

Դերերում[խմբագրել]

  • Առնո Լիյվեր — Առնո Տալի
  • Աարե Լաանեմեստ — Յոոսեպ Տոոտս
  • Ռիյնա Հեյն — Տաելե
  • Կալյե Կիյսկ — Կրիստիան Լիբլե
  • Այն Լուտսեպ — Տինիսոն
  • Մարգուս Լեպա — Գեորգ Ադնիել Կիյր
  • Ենդել Անի — եկեղեցու պահակ
  • Լեոնհարդ Մենզին — ուսուցիչ Լաուր
  • Ռեյն Աեդմա] — Յաան Իմելիկ
  • Կալե Էոմոյս — Կուսլապ
  • Տինու Ալվեուս — Լեստա
  • Իտա Էվեր — Առնոյի մայրը
  • Էրվի Աբել — Կիյրի հայրը

Նկարահանող անձնակազմ[խմբագրել]

  • Սցենարի հեղինակներ - Կալյե Կիյսկ, Վոլդեմար Պանսո
  • Բեմադրող ռեժիսոր - Արվո Կրուուսեմենտ
  • Բեմադրող օպերատոր - Հարրի Ռեհե
  • Կոմպոզիտոր - Վելո Տորմիս
  • Ռեժիսոր - Հեյկի Ռուուտս
  • Օպերատոր - Ալֆրեդ Էլյաս
  • Հնչյունային օպերատոր - Հարիի Լաանեմեստ
  • Մոնտաժող - Լյուդմիլա Ռոզենտալ
  • Դիրեկտոր - Կուլո Մուստ

Ծանոթագրություններ[խմբագրել]