Տալլինի հրեական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տալլինի հրեական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված էփետրվարի 3, 1924
Աշակերտներ200
Երկիր Էստոնիա
ՀասցեԿարու 16
Կայքjkool.tln.edu.ee

Տալլինի հրեական դպրոց (էստ․՝ Tallinna Juudi Kool), դպրոց Էստոնիայում, Տալլինի կենտրոնում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեական դպրոցը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Երբ սկսվեց պատերազմը՝ դպրոցը փակվեց և ծովային բանակի կենտրոնը հենց այնտեղ էր։ 1990 թվականին դպրոցը վերաբացվում է[1][2], այդ ժամանակ դպրոցում սովորում էր 350 աշակերտ[3]։

Սամուել Գուրին եղել է դպրոցի տնօրենը 1925 թվականից մինչ դպրոցի փակվելը՝ 1940 թվական[1]։ Վերաբացումից հետո՝ 1990-ից 1993 թվականներին դպրոցը տնօրինում էր Ավիվիվա Գլուհոսովկայան։ 1993 թվականից մինչև 2009 թվականի հունիսի 21-ը դպրոցը տնօրինեց Միհաիլ Բեիլինսոնը, նրան հաջորդեց Սամուել Գոլոբը, ով ղեկավարեց դպրոցը մինչև 2010 թվականը, նրանից հետո դպրոցը մինչ այսօր ղեկավարում է Իգոր Լիրիսմանը։

Ֆակուլտետները և հարմարությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցում աշխատում են 30 ուսուցիչներ, Եբրայերենի ուսուցիչը եկել է Իսրայելից։ Ամեն տարի դպրոցում իրականացվում է վերանորոգում, քանի որ շենքը շատ հին է, կան շատ խնդիրներ կապված շինության հետ։ Պետությունը չի կարող ֆինանսավորել դպրոցին որովհետև այն պատկանում է Էստոնիայի հրեական համայնքին։

Մոտավորապես 3000 հրեաներ բնակվում են Էստոնիայում, նրանց մեծամասնությունը Տալլին քաղաքում, բայց շատ հրեա ընտանիքներ իրենց երեխաներին ուղարկում են հասարակական դպրոցներ, պատճառներից մեկը դպրոցի ռուսերեն ուսուցումն է, իսկ այն գնահատվում է։ Էստոնիայի հրեական համայնքը խոսում է Էստոներեն[3]։ Տալլինի հրեական դպրոցում կան երեք լրացուցիչ դասընթացներ՝ եբրայերեն, հրեական պատմություն և հրեական ավանդույթներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Estonia». The Virtual Jewish History Tour. The American-Israeli Cooperative Enterprise. Վերցված է 2011 թ․ ապրիլի 12-ին.
  2. «The Jewish Community in Estonia». About Estonia. Estonia.eu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 12-ին.
  3. 3,0 3,1 Levine, Yasha (2005 թ․ հունիսի 12). «Russian or Estonian? Language signals rift in Estonian community». NCSJ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 12-ին.