Տադասի Գոյինո
Տադասի Գոյինո | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1950 (73 տարեկան) |
Ծննդավայր | Նիիգաթա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | գիտնական, հասարակական գործիչ, գրող, նկարիչ, արվեստագետ, կոմպոզիտոր և հումանիստ |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Լատվիայի գեղարվեստի ակադեմիա և ՀՀ ԳԱԱ |
Տադասի Գոյինո (հունիսի 27, 1950, Նիիգաթա, Ճապոնիա), հասարակական գործիչ, ձեռնարկատեր, բարերար, բազմակողմանի գիտնական, գրող, նկարիչ, արվեստաբան, կոմպոզիտոր, հումանիստ[1], Դելփիքյան միջազգային խորհրդի փոխպրեզիդենտ, WIPPII համալիր հետազոտությունների ինստիտուտի և արվեստի ակադեմիայի նախագահ, Ուտագավա դպրոցի և ընկերության հիմնադիր նախագահ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1950 թվականի հունիսի 27 -ին Նիգատայում։ Սովորել է Տամայի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո 1969 թվականին մեկնել է Շվեդիա, որտեղ լեզուներ է սովորել Ստոկհոլմի համալսարանում[3]։ Շրջակա միջավայրի պահպանության նպատակով 1974 թվականին ստեղծել է Ինտեգրված հետազոտությունների ինստիտուտ։
Տադասի Գոյինոյի ձեռքբերումները արվեստի, գեղագիտական դաստիարակության և անձի հոգևոր կատարելագործման ոլորտում լայն արձագանք է ստացել։
Որպես նկարիչ և արվեստագետ, Տադաշի Գոյնոն խորապես ուսումնասիրել է համաշխարհային մշակույթը, հատուկ ուշադրություն է դարձրել ճապոնական կերպարվեստին, մասնավորապես՝ փորագրության արվեստին։
1985 թվականին Տադաշի Գոյինոն ստեղծել է արվեստների ակադեմիա, որտեղ ճապոնական արվեստի հետ մեկտեղ ուսումնասիրվում է նաև չինական արվեստ։ Նա աշխարհում առաջինն էր, որը սկսել է ուսումնասիրել և զարգացնել ճապոնական ուկիո-է-փորագրության և իմպրեսիոնիզմի արվեստի փոխներթափանցման թեման՝ հենվելով Վան Գոգի և այլ նկարիչների աշխատանքների վրա։ Մեծ դեր է ունեցել ճապոնական կերպարվեստի զարգացմանը և միջազգային շրջաններում ճապոնական մշակույթի ճանաչման մեջ։
Գիտության ոլորտում Տադասի Գոյինոյի հիմնական աշխատանքները վերաբերում են բնապահպանության հիմնախնդիրներին, բնական միջոցներով քաղցկեղի և այլ հիվանդությունների բուժման մեթոդների մշակմանը։
Նա բազմիցս եղել է Ռուսաստանի տարբեր շրջաններում, Ուկրաինայում, Անդրկովկասում, Լատվիայում։
1996 թվականին Տադասի Գոյինոն եղել է Հայաստանում, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ Նախագահի, արտաքին գործերի նախարարի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հետ։ Գարեգին Ա-ի հետ հանդիպմանը Տադասի Գոյինոն Էջմիածնին է նվիրել Գրիգոր Լուսավորչի դիմանկարը, որը նա նկարել էր կաթողիկոսի խնդրանքով։ Նա Հայաստանի դպրոցներին է նվիրել 18-19-րդ դարերի մոտ 100 փորագրություն։
Տադասի Գոյինոյի ֆինանսական աջակցությամբ Սանկտ ՊետերբուրգուՄ՝ առաջին անգամ Ռուսաստանում, ստեղծվել է ամերիկյան 911 ծառայության նման փրկարարական ծառայություն՝ մարդու կյանքի ոտնձգություններից պաշտպանվելու համար։
Չեռնոբիլի վթարից տուժած երեխաներին օգնելու համար նա մշակել և իրականացնում է հատուկ ծրագիր։
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի հետ հանդիպման ժամանակ Տադաշի Գոյնոն Ռուս Ուղղափառ եկեղեցի|Ռուս Ուղղափառ եկեղեցուն նվիրել է իր «Կազանի Տիրամայրը» սրբապատկերակը և զգալի գումար՝ Քրիստոս Փրկիչ տաճարի վերակառուցման համար։
Տադասի Գոյինոն պարգևատրվել է Մայր Աթոռ Ս.Էջմիածնի (1994) և Ռուս ուղղափառ եկեղեցու (1995) խաղաղության և միջազգային մի շարք գիտական կազմակերպությունների ոսկե մեդալներով։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ
- Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ
- Գեղարվեստի ակադեմիայի անդամ
- Լոնդոնի դիվանագիտական ակադեմիայի անդամ
- Համաշխարհային գրական ակադեմիայի անդամ
- Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր դոկտոր[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Гоино Тадаси — Большая биографическая энциклопедия». Gufo.me (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Гоино Тадаши - ФГБОУ ВО ЯГМУ Минздрава России». www.ysmu.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «АФ РАЕН - Почетный президент». www.raen.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Գոյինո Տադասի
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]