Վսևոլոդ Բագրիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վսևոլոդ Բագրիցկի
Ծնվել է1922
ԾննդավայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ
Վախճանվել էփետրվարի 26, 1942(1942-02-26)[1]
Վախճանի վայրԴուբովիկ (Լենինգրադի մարզ), Lisinskoye rural settlement, Տոսնենսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող և դրամատուրգ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Վսևոլոդ Էդուարդովիչ Բագրիցկի (ռուս.՝ Все́волод Эдуа́рдович Багри́цкий , 1922, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ - փետրվարի 26, 1942(1942-02-26)[1], Դուբովիկ (Լենինգրադի մարզ), Lisinskoye rural settlement, Տոսնենսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրականագետ, բանաստեղծ ու լրագրող, զինվորական թղթակից։ Կյանքի օրոք նրա բանաստեղծությունները գրեթե չեն հրապարակվել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վսևոլոդ Էդուարդովիչ Բագրիցկին ծնվել է 1922 թվականին։ Հայրը Էդուարդ Բագրիցկին էր, մայրը՝ Լիդիա Սուոկը[2]։ 1926 թվականին Բագրիցկիների ընտանիքը տեղափոխվել է Կունցևո։ Սովորելով դպրոցում՝ Վսևոլոդն աշխատել է «Пионерская правда» թերթում որպես գրական խորհրդատու։ Դպրոցում ծանոթացել և ընկերացել է Ելենա Բոների հետ[3][4], ում Վսևոլոդի ծնողներն անվանում էին «մեր օրինական հարսը»[5][6]։

1937 թվականին ձերբակալվել է Վսևոլոդ Բագրիցկու մայրը։ 1938 թվականին Վսևոլոդն Օսիպ Մանդելշտամի «Мой щегол, я голову закину…» չհրատարակված բանաստեղծությունն իր հարազատների մոտ ներկայացրել է որպես իրենը և փոփոխած նորից գրել է այն։ Հնարավոր է, որ այս բանաստեղծությունը երիտասարդ Վսևոլոդը սովորել է իր հորեղբորից՝ Վլադիմիր Նարբուտից[7]։ Կեղծիքը բացահայտել է Կոռնեյ Չուկովսկին, որ ծանոթ էր Մանդելշտամի բանաստեղծությանը հեղինակի նամակից։ Վսևոլոդի գրագողությունը կրկին հայտնի է դարձել նրա մահից հետո՝ 1963 թվականին, երբ «Щегол»-ն առաջին անգամ տպագրվել է «Имена на поверке» ժողովածուում Բագրիցկու անվան տակ։

1939-1940 թվականների ձմռանը նա ընդունվել է թատերական ստուդիա, որ ղեկավարում էին Ալեքսեյ Արբուզովը և Վալենտին Պլուչեկը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել «Քաղաքը լուսաբացին» պիեսի ստեղծման ու բեմադրման գործում։

1940 թվականից սովորել է Մոսկվայի պետական թատերական ստուդիայում, աշխատել է «Լիտերատուրնայա գազետա» պարբերականում։

1940 թվականին մի կարճ ժամանակ ամուսնացած է եղել Մարինա Ֆիլատովայի հետ։

Բագրիցկու գերեզմանը Նովոդևիչյան գերեզմանատանը[8]

Պատերազմի առաջին օրերից դիմել է իրեն ուղարկելու ռազմաճակատ, թեև զինվորական հաշվառումից հանվել էր խիստ կարճատեսության համար։ 1941 թվականին Վսևոլոդն առողջական վիճակի պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից և տարհանվել Չիստոպոլ։

Վսևոլոդ Բարիցկին զոհվել է մարտական առաջադրանքը կատարելիս 1942 թվականի փետրվարի 26-ին Լենինգրադի մարզի Դուբովիկ գյուղում[9]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958 թվականին լույս է տեսել զոհված բանաստեղծների «Стихи остаются в строю» բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ ընդգրկվել էին նաև Բագրիցկու բանաստեղծությունները։
  • 1964 թվականին լույս է տեսել ձեռագրերից կազմված «Дневники. Письма. Стихи» գիրքը։
  • Գրականության և արվեստի ռուսական պետական արխիվում առկա են նյութեր, որոնք նվիրված են Բագրիցկուն[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. «Мигдаль Times № 25. Всеволод, сын Эдуарда. Алена Яворская». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. «Елена Боннэр. Бессонной ночью в канун юбилея». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. Варяжский, Сергей (2014 թ․ մարտի 18). ««Одесса, город мой, мы не сдадим тебя!»». «Вечерняя Одесса» № 40 (9958). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին. «…И лишь благодаря настойчивости Елены Боннер в годы «хрущевской оттепели» имена отца и сына впервые встретились на страничках поэтических сборников. …Сложно сказать, как переплелись судьбы этих молодых людей в предвоенные годы, но источники указывают, что Всеволод и Елена, будучи одноклассниками, были очень дружны. И может в шутку, а может и всерьёз, родители Багрицкого называли Елену «наша законная невеста».»
  5. Елена Боннэр. kp.ru
  6. «Вставай же, Всеволод, и всем володай…». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. Timenchik R. Последняя зима // Toronto Slavic Quarterly. № 7. Winter 2004
  8. Информация из списков захоронения
  9. «Стихи, русская поэзия, советская поэзия, биографии поэтов " Всеволод Багрицкий». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  10. Багрицкий Всеволод Эдуардович (1922—1942)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]