Ելենա Բոներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Գևորգի Բոները (փետրվարի 15, 1923թ., ԽՍՀՄ - հունիսի 18, 2011թ., Բոստոն, ԱՄՆ) սովետական հայտնի իրավապաշտպան և հրապարակախոս: Եղել է ակադեմիկոս Անդրեյ Սախարովի կինը:
Կենսագրություն[խմբագրել]
Հայրը հայազգի Լևոն Սարգսի Քոչարյանը, խորթ հայրը` Գևորգ Սարգսի Ալիխանյան (շատ հաճախ ոչ ճիշտ ներկայացվում է որպես կենսաբանական հայր, 1938թ. փետրվարի 13-ին գնդակահարվել է): Մայրը եղել է Հռութ Գևորգի Բոները (1900-1987թթ.), որին 1937թ-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալել են, իսկ 1938թ-ի մարտի 22-ին դատապարտել 8 տարվա աքսորի, արդարացվել է 1954թ-ին: