Վլադիմիր Կոտենյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Կոտենյով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 18, 1957(1957-07-18) (66 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ

Վլադիմիր Կոտենյով (ռուս.՝ Влади́мир Влади́мирович Котенёв, հուլիսի 18, 1957(1957-07-18), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1979 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

Աշխատել է ԳԴՀ-ում, Ավստրիայում և Շվեյցարիայում ԽՍՀՄ դեսպանություններում, Արևմտյան Բեռլինում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսությունում։

  • 2001 թվականից մինչև 2004 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության դեպարտամենտի տնօրեն։
  • 2004 թվականի փետրվարի 25-ից մինչև 2010 թվականի հունիսի 21-ը Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան (2006 թվականի հուլիսի 25)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]