Վիտա և Վիրջինիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտա և Վիրջինիա
անգլ.՝ Vita and Virginia
Երկիր Իռլանդիա
 Միացյալ Թագավորություն[1]
Ժանրկենսագրական ֆիլմ[1], դրամա[1], ռոմանտիկ ֆիլմ[1] և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թեմաարգելված սեր[2]
Թվականսեպտեմբերի 11, 2018[3], հոկտեմբերի 26, 2018[3][4], հունվարի 24, 2019[3], մարտի 21, 2019[3], ապրիլի 8, 2019[3], ապրիլի 14, 2019[3], ապրիլի 16, 2019[3], ապրիլի 20, 2019[3], ապրիլի 28, 2019[3], մայիսի 25, 2019[3], հունիսի 21, 2019[5], հունիսի 6, 2019[3], հունիսի 15, 2019[6], հունիսի 20, 2019[3], հուլիսի 2, 2019[3], հուլիսի 5, 2019[3], հուլիսի 10, 2019[1], օգոստոսի 30, 2019[3], հոկտեմբերի 3, 2019[3], հոկտեմբերի 17, 2019[3], հոկտեմբերի 31, 2019[3] և օգոստոսի 8, 2019[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՉանիա Բատոն[1]
ՊրոդյուսերՋոնաթան Քևենդիշ
Սցենարի հեղինակԱյլին Աթքինս[1]
ԴերակատարներԷլիզաբեթ Դեբիկի[1], Ջեմմա Արտերտոն[1], Իզաբելլա Ռոսսելլինի[1], Ռուպերտ Փենրի Ջոնս[1], Էմերալդ Ֆեննել[1], Փիթեր Ֆերդինանդո[1], Նեյթան Ստյուարտ-Ջարեթ[1], Ադամ Գիլլեն[1], Սեմ Հարդի[1], Գեթին Էնթոնի, Կառլա Կրոմ և Rory Fleck-Byrne?
ԵրաժշտությունԻզոբել Ուոլլեր-Բրիջ
Պատմվածքի վայրԼոնդոն
Շահույթ$789,095[8]
IMDbID 5859882
Պաշտոնական կայքէջ
 Vita & Virginia Վիքիպահեստում

«Վիտա և Վիրջինիա» (անգլ.՝ Vita & Virginia), 2018 թվականի կենսագրական ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Չանիա Բատոնը։ Սցենարը գրել են Չանիա Բատոնն ու Այլին Էտկինսը, հիմնված է Էտկինսի՝ 1992 թվականի համանուն պիեսի վրա[9]։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ջեմմա Արթերթոնը, Էլիզաբեթ Դեբիկին և Իզաբելլա Ռոսսելլինին։ Ֆիլմը, որի գործողությունները ծավալվում են 1920-ական թվականներին, պատմում է Վիտա Սեքվիլ-Ուեսթի և Վիրջինիա Վուլֆի սիրավեպի մասին։

Համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի հատուկ շնորհանդեսի շրջանակներում[10]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քայքայվող բարոյականության, ջազի ու մաքսանենգային ալկոհոլի ժամանակաշրջանում բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Վիտա Սեքվիլ-Ուեսթը ծանոթանում է «գրականության թագուհի» Վիրջինիա Վուլֆի հետ։ Հակակրանքը վերաճում է փոխադարձ համակրանքի, իսկ համակրանքը վերածվում է գլխապտույտ սիրավեպի, որը ցնցում է բարձրաշխարհիկ հասարակությունն ու ընդմիշտ փոխում նրանց կյանքը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 30-ին Deadline.com կայքում հայտարարվել է, որ նախագիծը պետք է ղեկավարի բրիտանացի ռեժիսոր Չանիա Բատոնը։ Սցենարը գրվել է «Vita and Virginia» պիեսի հիման վրա[11]։ Ջեմմա Արթերթոնը, որը հանդես է եկել նաև որպես ֆիլմի գործադիր պրոդյուսեր, ստացել է առաջին սևագիրը պիեսի հեղինակ Էյլին Ատկինսից դրանից մի քանի տարի առաջ և այն ցույց է տվել Բատոնին, որը հետագայում գրել է վերջնական սցենարը Ատկինսի հետ միասին։

2017 թվականի փետրվարի 8-ին հայտարարվել է, որ Եվա Գրինը և Ջեմմա Արթերթոնը կատարելու են գլխավոր դերերը[12][13]։ 2017 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Գրինը հեռացել է նախագծից պլանավորման կոնֆլիկտների պատճառով։ Շուտով նրան փոխարինել է Անդրեա Ռայսբորոն[14][15]։ Վերջնական արդյունքում Վիրջինիա Վուլֆի դերում հաստատվել է Էլիզաբեթ Դեբիկին[16][17][18]։

Ֆինանսավորումն ապահովել են «Irish Film Board», «Piccadilly Pictures», «Sampsonic Media» և «Lipsync Productions» ընկերությունները[19]։ Հիմնական նկարահանումներն սկսվել են 2017 թվականի սեպտեմբերին Դուբլինում (Իռլանդիա)[20][21]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2018 թվականի սեպտեմբերի 11-ին[22][23][24][25]։ Այն ընտրվել է որպես Սան Ֆրանցիսկոյում 2019 թվականի «Frameline» կինոփառատոնի պրեմիերայի ֆիլմ[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  2. 10 Romantic films about forbidden love — 2021.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 Internet Movie Database — 1990.
  4. https://britishfilmfestival.com.au/films/vita-and-virginia
  5. http://nantucketfilmfestival.org/festival/2019-film-program-1
  6. https://www.provincetownfilm.org/festival/films/#2019-06-15
  7. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  8. «Vita and Virginia (2019)». The Numbers. Nash Information Services. 2019. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  9. Atkins, Eileen Vita & Virginia. — Samuel French, Inc., 1995. — ISBN 0-573-13012-4 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  10. Kay, Jeremy (2018 թ․ օգոստոսի 14). «Toronto unveils Contemporary World Cinema, more Galas and Special Presentations». Screen Daily (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  11. D'Alessandro, Anthony (2016 թ․ հունիսի 30). «Story About Virginia Woolf & Vita Sackville-West Love Affair Headed To The Big Screen». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  12. Staff (2017 թ․ փետրվարի 8). «Eva Green, Gemma Arterton to Star in Virginia Woolf Movie 'Vita & Virginia'». Variety. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  13. Pulver, Andrew (2017 թ․ փետրվարի 8). «Gemma Arterton and Eva Green cast in Virginia Woolf lesbian romance». The Guardian. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  14. Bamigboye, Baz (2017 թ․ մայիսի 18). «Sarah Lancashire and Martin Freeman stage a Labour comback [sic]... and there are 20,000 tickets up for grabs». Daily Mail. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  15. The Playlist [@ThePlaylist] (2017 թ․ մայիսի 19). «Andrea Riseborough Replaces Eva Green In 'Vita & Virginia' With Gemma». Twitter. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  16. Grater, Tom (2017 թ․ օգոստոսի 23). «Elizabeth Debicki replaces Eva Green in lesbian romance 'Vita & Virginia'». Screen Daily. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  17. Roxborough, Scott (2017 թ․ օգոստոսի 23). «Elizabeth Debicki to Play Virginia Woolf in 'Vita & Virginia'». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  18. Mitchell, Robert (2017 թ․ օգոստոսի 23). «Elizabeth Debicki, Isabella Rossellini Join Virginia Woolf Biopic 'Vita & Virginia'». Variety. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  19. McCarthy, Esther (2018 թ․ օգոստոսի 18). «'Vita & Virginia' with Gemma Arterton, Elizabeth Debicki: exclusive new image and set report». Screen Daily. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  20. Bullock, Andrew (2017 թ․ սեպտեմբերի 19). «Gemma Arterton keeps her carefully styled locks in place with a hair net as she steps out in a flowing 1920s flapper girl costume on set of upcoming Woolf biopic Vita and Virginia». Daily Mail. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  21. Evry, Max (2017 թ․ նոյեմբերի 1). «First Look at Debicki & Arterton in Vita & Virginia». ComingSoon.net. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  22. «Vita & Virginia». Toronto International Film Festival. 2018. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  23. White, Peter (2018 թ․ սեպտեմբերի 7). «'Vita & Virginia': Gemma Arterton and Rupert Penry-Jones Duel In First Clip Of Chanya Button's Period Drama». Deadline Hollywood (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  24. Kiang, Jessica (2018 թ․ սեպտեմբերի 18). «Toronto Film Review: 'Vita & Virginia'». Variety. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  25. Miller, Julie (2018 թ․ սեպտեմբերի 18). «Meet the Woman Bringing Virginia Woolf's Notorious Love Affair to the Screen». Vanity Fair. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  26. Dry, Jude (2019 թ․ ապրիլի 30). «Frameline 2019: Judy Garland, Virginia Woolf Movies Head Up San Francisco LGBTQ Film Festival». IndieWire. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտա և Վիրջինիա» հոդվածին։