Վիտալի Զակրուտկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտալի Զակրուտկին
Ծնվել էմարտի 14 (27), 1908[1] կամ մարտի 27, 1908(1908-03-27)[2][1]
ԾննդավայրԹեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էհոկտեմբերի 9, 1984(1984-10-09)[2] (76 տարեկան) կամ հոկտեմբերի 10, 1984(1984-10-10)[1] (76 տարեկան)
Վախճանի վայրԿոչետովսկայա, Սեմիկարակորսկի շրջան, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՍեմիկարակորսկի շրջան
Մասնագիտությունգրող և սցենարիստ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԲլագովեշչենսկի մանկավարժական համալսարան
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՌոստովի պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ
ԽՍՀՄ պետական մրցանակ և Ստալինյան մրցանակ
Կայքzakrutkin.ru

Վիտալի Ալեքսանդրովիչ Զակրուտկին (ռուս.՝ Вита́лий Алекса́ндрович Закру́ткин, մարտի 14 (27), 1908[1] կամ մարտի 27, 1908(1908-03-27)[2][1], Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[3] - հոկտեմբերի 9, 1984(1984-10-09)[2] կամ հոկտեմբերի 10, 1984(1984-10-10)[1], Կոչետովսկայա, Սեմիկարակորսկի շրջան, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, գրականագետ։ ԽՍՀՄ Պետական մրցանակի (1982) և Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակի (1951) դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտալի Զակրուտկինը ծնվել է 1908 թվականին Թեոդոսիայում` ժողովրդական ուսուցչի ընտանիքում։ Տաս տարեկանից աշխատել է դաշտում։ 1929 թվականին հայրն ընտանիքին տեղափոխել է Հեռավոր Արևելք` Զավիտայա կայարան[4]։

1932 թվականին էքստեռն ավարտել է Բլագովեշչենսկի Կալինինի անվան պետական մանկավարժական համալսարանը։ Գրական գործունեությամբ զբաղվել է 1933 թվականից։ 1936 թվականին ավարտել է Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրան։ Նույն թվականին պաշտպանել է ատենախոսություն և Ռոստովի պետական մանկավարժական համալսարանում ստանձնել ռուս գրականության ամբիոնի վարիչի պաշտոնը, որտեղ աշխատել է մինչև 1941 թվականը։ Պատերազմի ժամանակ ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում, եղել ռազմական թղթակից, մայոր։ 1946-1950 թվականներին եղել է Ռոստովի պետական և Ռոստովի պետական մանկավարժական համալսարանների դոցենտ։

Զակրուտինը մահացել է 1984 թվականի հոկտեմբերի 10-ին Կոչետովսկայա կայարանում։ Թաղված է Դոն Կոչետովսկայա կայարանի այն տան բակում, որտեղ ապրել է (այժմ` Զակրուտկինի տուն-թանգարան

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Академик Плющев» (1940)
  • «Коричневая чума» (1941)
  • «Сила» (1942)
  • «Человек со шрамом» (1943)
  • «Повесть о слободе Крепкой» (1944)
  • «У моря Азовского» (1945)
  • «Кавказские записки» (1946)
  • «За высоким плетнём» (1948)
  • «Млечный путь»
  • «Плавучая станица» (1950) (կոլտնտեսականների և ձկնորսների ամենօրյա կյանքի մասին)
  • «Без вести пропавший» (1956) (экранизирована в 1957 году)
  • «Цвет лазоревый. Страницы о М. Шолохове» (1965)
  • «Матерь человеческая» (1969) (էկրանավորվել է 1975 թվականին)
  • «Мать сыра Земля» (1970)
  • «Дорогами большой войны» (1971)
  • «Подсолнух»
  • «Сотворение мира» - большое эпическое полотно о гибели буржуазного мира и возникновении мировой державы - СССР с 1921 до 1945
    • т. 1, 1956
    • т. 2, 1968
    • т. 3, 1979
  • «Верность» (1982)
  • «На золотых песках» (1984, անավարտ)

«Աշխարհի արարումը» վեպը և «Մայր մարդկային» պատմվածքը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան (27.03.1978)
  • Կարմիր աստղի շքանշան (18.05.1945)
  • Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշան (15.04.1958, 29.10.1967, 02.07.1971)
  • Կարմիր աստղի շքանշան (24.04.1943)[3]
  • «Կովկասի պաշտպանության» մեդալ
  • «Բեռլինի գրավման» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի» մեդալ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստալինի 3-րդ աստիճանի մրցանակ (1951) «Լողացող կայան» (1950) վեպի համար
  • Մ. Գորկու անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակ (1971) «Մայր մարդկային» (1969) վեպի համար
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1982) «Աշխարհի արարում» (1951-1979) վեպի համար

Ընատնիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զակրուտկինի ընտանիքը բաղկացած էր 6 անձից։ Ծնողները եղել են ուսուցիչներ և վարել են իրենց տնտեսության գործերը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Советского Дона: Био-библиогр. справочник. Вып. 1 и 2 / [Сост.: Д. И. Руманова, Д. К. Жак и др.]. - Ростов н/Д: Тип. изд-ва «Молот», 1948. - С. 45-47. - 112 с. - (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса). - 2500 экз.
  • Руманова Д. И. Писатели Советского Дона: Био-библиогр. справочник / [Под ред. Л. П. Громова]. - Ростов н/Д, 1958. - С. 45-52. - 160 с. - (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса).
  • Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - С. 95-103. - 288 с. - 10 000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 131-144. - 416 с. - 20 000 экз.
  • Котовсков В. Я. Закруткин Виталий Александрович // Культура Дона в лицах: Экскл. досье / Редкол.: Ф. Ф. Баев и др.. - Ростов н/Д: Ростиздат, 1997. - С. 47-48. - 431 с. - ISBN 5-7509-0818-6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 18—19. — ISBN 5-94848-262-6
  3. 3,0 3,1 3,2 Закруткин Виталий Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Шевченко Лариса Сын земли Донской(ռուս.) // Семейный капитал : газета. — 2015. — № 11 (011). — С. 5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]