Վիջեյ Էսվարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիջեյ Էսվարան
Vijay Eswaran
Դիմանկար
գործարար, բարեգործ
Ծնվել էհոկտեմբերի 7, 1960(1960-10-07)[1] (63 տարեկան)
ԾննդավայրՊինանգ, Մալայզիա
Քաղաքացիություն Մալայզիա
ԿրթությունԼոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց
Մասնագիտությունգլխավոր գործադիր տնօրեն և գործարար
ԿայքVijay Eswaran

Վիջեյ Էսվարան (անգլ.՝ Vijay Eswaran, հոկտեմբերի 7, 1960(1960-10-07)[1], Պինանգ, Մալայզիա), մալայզիացի գործարար է[2], Հոնկոնգում տեղակայված QI միջազգային ընկերությունների խմբի գործադիր նախագահը։ Նաև բարերար է[3] և գրքերի հեղինակ[4]։ Մալայզիայում նրան շնորհել են "Դաթո" [1] պատվավոր տիտղոսը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիջեյ Էսվարանը ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 7-ին Մալայզիայի Պինանգ կղզում։ 1984 թվականին, ավարտելով Լոնդոնի տնտեսագիտական դպրոցը, ստանում է սոցիոլոգիական տնտեսագետի աստիճան։ Դրանից հետո նա մեկ տարի մնում է Եվրոպայում, որտեղ տարբեր աշխատանքներ է կատարում, այդ թվում Բելգիայում աշխատում է շինարարությունում, խաղող է հավաքում Ֆրանսիայում և տաքսու վարորդ աշխատում Լոնդոնում։

QI Group[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին, երբ նա վերադառնում է Ասիա, հիմնադրում է ցանցային մարքետինգի մի ընկերություն, որը տարիների ընթացքում աճում է, դառնալով այժմյան "QI Group" խոշոր ընկերությունը, որն զբաղվում է էլեկտրոնային կոմերցիայով ճանապահորդությունների, բժշկական սարքերի, հեռահաղորդակցության, ժամացույցների, ոսկյա զարդերի, կոլեկցիոն մետաղադրամների և ուսուցման ոլորտներում[5]։ Ներկայումս "QI Group" ընկերությունների խումբն ունի տարածաշրջանային գրասենյակներ Հոնկոնգում, Սինգապուրում, Թաիլանդում և Մալայզիայում, ինչպես և ներկայացուցչություններ աշխարհի շուրջ 180 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում[6]։

Խոսնակ և հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիջեյ Էսվարանը դասախոսություններ է վարել առաջատար համալսարաններում կառավարման և առաջատարության թեմայով, այդ թվում վարել է "Համագործակցության Երկրների Բիզնես Համագումարը" Ուգանդայում և Թրինիդադ և Տոբագոյում 2007 թվականին, վեցերորդ "Pravasi Bharatia Divas" համագումարը Հնդկաստանում[7], «Միջազգային գործարարության և լիդեռների ֆոռում» Բրյուսելում[8] և 2010 թ. "Միջազգային Տնտեսագիտական Համագումար"-ի Արևելյան Ասիայի ժողովը Վիետնամում։

Իր առաջին "In the Sphere of Silence" գրքում նա նկարագրել է իր փիլիսոփայության հիմքերը։ Գիրքը թարգմանվել է գերմաներեն, հոլանդերեն, ինդոնեզերեն, չինարեն, արաբերեն և պարսկերեն լեզուների, նաև հրապարակվել է ամերիկյան հեղինակավոր USA Today օրաթերթում[9] և Ֆորբս ամսագրում[10]։ Էսվարանը առաջինն է հիմնել "Օրվա միտք" ինտերակտիվ ծրագիրը[11]։ Իր երկրորդ գիրքը ստացավ "In the Thinking Zone" անվանումը, ներառելով TOD-ծրագրի հիմունքները, թողարկվեց 2008 թ. մայիսին։ 2010 թ.-ին լույս տեսավ երրորդ "18 Stepping Stones" գիրքը, և ահա 2011 թվականին հրատարակվեց իր չորրորդ "On the Wings of Thought" գիրքը, որտեղ Էսվարանը ցուցադրել է իր լուսանկարչական ունակությունները[12]։

Բարեգործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաթո Վիջեյ Էսվարանը "QI Group"-ի շրջանակներում հիմնել է RYTHM Foundation բարեգործական հիմնադրամը[13]։ Մալայզիայում հիմնել է "Վիջեյարաթնամ" հիմնադրամը, իր հոր պատվին, որպեսզի շարունակի 60 տարի առաջ սկսած իր հոր բարեգործական աշխատանքը[14]։ Հիմնադրամի և սեփական կարողությունների շնորհիվ օգնել է կարիք ունեցող բազում հոգևոր և մշակութային կենտրոններին և առողջական խնդիրներով մարդկանց, հիմնականում երեխաներին[15]։ 2011 թ. հուլիսին "Forbes Asia" հեղինակավոր պարբերականի կողմից Վիջեյ Էսվարանին տեղադրել է "Բարեգործության 48 հերոսներ" ցանկում[16]։

Մրցանակներ և պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի վերջում Վիջեյ Էսվարանը ստանում է Պահանգի Մեծ Թագի ասպետի պատվավոր կոչումը[17], որն իրեն է շնորհել Մալայզիայի Պահանգ նահանգի սուլթան Ահմադ Շահի կողմից։ Ըստ դրա, այսուհետ նա կրում է "Դաթո" տիտղոսը։

2011 թվականի հունվարին պարգևատրվել է "GOPIO" (Հնդկական ծագում ունեցող գործարար) կազմակերպության կողմից Մալայզիայում մեծածավալ բիզնես զարգացնելու համար։

2011 թվականի մայիսին Վիջեյ Էսվարանին Շվեյցարական մենեջմենթի կենտրոնի SMC համալսարանի կողմից արժանացել է պատվավոր դոկտորի կոչմանը[18]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիջեյ Էսվարանը տարիքով ամենաավագն է եղբոր և երկու քույրերի միջև։ Նա պարբերաբար բնակվում է Մալայզիայում, Հոնկոնգում, Սիդնեյում և Լոնդոնում։ Նրա կինը՝ Ումայալ Էսվարանը, հանդիսանում է "Vijayaratnam" բարեգործական հիմնադրամի նախագահը[19]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  2. «Commonwealth Business Council: Peoples: Vijay Eswaran». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. RYTHM Foundation
  4. Vijay Eswaran - In The Sphere Of Silence
  5. Hong Kong's QI Group builds on Thai "destination" plans
  6. BERNAMA - Qi Group's Sales Value To Surpass US$1 Billion By Year-End
  7. «India poised to become education hub, says Sibal». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
  8. «6th Conference on Ethics in Business – Corporate Culture & Spirituality». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
  9. Advice from the Top: CEO succeeds through silence > USA Today
  10. «Book Review: The Sound Of Silence. Publisher - FORBES». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
  11. The thought of the day
  12. On the Wings of Thought by Dato’ Vijay Eswaran
  13. «RYTHM Foundation supports Bihar flood rehabilitation projects». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  14. «Vijayaratnam Foundation: About Us». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  15. «The Star (Malaysia) - Cheer for children with cancer». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  16. Forbes Asia: 48 Heroes Of Philanthropy
  17. «Dato' Vijay Eswaran, GMD of the QI Group and QuestNet Founder Receives Honorary DIMP Award». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  18. Honorary Doctorate for Vijay Eswaran(չաշխատող հղում)
  19. «Board of Governance». Vijayaratnam Foundation. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.