Վիլհելմ Մաթևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիլհելմ Հարությունի Մաթևոսյան
Ծնվել էհունվարի 31, 1931(1931-01-31)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 18, 2001(2001-09-18) (70 տարեկան)
Երևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Մասնագիտությունարվեստագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1955)
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

Վիլհելմ Հարությունի Մաթևոսյան (հունվարի 31, 1931, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 18, 2001, Երևան, Հայաստան), հայ արվեստաբան։ Արվեստագիտության թեկնածու (1963)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1961 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում։

Զբաղվել է գլխավորապես XX դարի հայ ականավոր նկարիչների ժառանգության պատմատեսական ուսումնասիրությամբ։ Մաթևոսյանը հայ նկարիչների արվեստը դիտարկել է համաեվրոպական մշակույթի զարգացման համատեքստում։ Նրա հետազոտական մեթոդի հիմքում արվեստի ինքնակա էության և իրականության զուգահեռության գաղափարն է[1][2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեդրակ Առաքելյան, Ե., 1963։
  • Հակոբ Կոջոյան. Արվեստը, Ե., 1971։
  • Մարտիրոս Սարյան (հայերեն, ռուսերեն, անգլերեն), Ե., 1975։
  • Մարտիրոս Սարյանի էսթետիկական հայացքները, Ե., 1980։
  • Մարտիրոս Սարյան. գրքային նկարազարդումները, Ե., 1980։
  • Մարգարե, Ե., 1990։
  • Երեք կիսադեմ, Ե., 2002։
  • Հակոբ Կոջոյան, Ե., 2003[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարան
  3. Վիլհելմ Մաթևոսյան, «Հակոբ Կոջոյան»
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Մաթևոսյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Մաթևոսյան» հոդվածին։