Վիլլա Շտուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլլա Շտուկ
Տեսակպատկերասրահ և artist's house?
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունBogenhausen? և Մյունխեն
ՎայրՄյունխեն
Կազմված էVilla Prinzregentenstraße 60 in München?, Villa Prinzregentenstraße 60 in München?, Villa Maria-Theresia-Straße 16 in München? և Villengarten Prinzregentenstraße 60 in München?
ՀասցեPrinzregentenstraße 60Պրինցրեգենտեշտրասսե (60)
Հիմնադրվել է1898
Կայքvillastuck.de
Քարտեզ
Քարտեզ

Վիլլա Շտուկ (գերմ.՝ Villa Stuck), գերմանացի նկարիչ և քանդակագործ Ֆրանս ֆոն Շտուկի 1897-1898 թվականներին կառուցված վիլլա, այժմ` Գեղարվեստի թանգարան։ Գտնվում է Մյունխենում, Պրինցրեգենտենշտրասի (գերմ.՝ Prinzregentenstraße) վրա։ Վիլլայի նախագիծը նեոկլասիցիզմի ոճով ստեղծել է Շտուկը։ 1914-1915 թվականներին շենքի մոտ կառուցվեց արվեստանոցը։ 1928 թվականին Շտուկը Մյունխենի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ստացավ։

1992 թվականից շենքը օգտագործվում է որպես երրորդ քաղաքային թանգարան հիմնական և ժամանակավոր ցուցադրությունների համար։ Բացի Ֆրանս ֆոն Շտուկի պահպանված բնակելի տարածքից և արհեստանոցից նրա ստեղծագործությունների հավաքածուի հետ միասին, ցուցադրության լրացում են հանդիսանում 19-20-րդ դարերի կիրառական արվեստի նմուշները։ Այցելուների ուշադրությանն են ներկայացվում հատուկ ցուցադրություններ` նվիրված Շտուկի կյանքի և ստեղծագործության համատեքստում պատմական և գեղարվեստական իրավիճակներին, նաև 20-րդ դարի կիրառական արվեստին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլլա Շտուկ» հոդվածին։