Վիեննական դասական դպրոց
Վիեննական Դասական դպրոց, Ավստրիայի Վիեննա քաղաքում ձևավորված եվրոպալկան դասական երաժշտության ուղղություն: 18-րդ դարում մի շարք երկրներում (Իտալիա, Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա ևն.) տեղի է ունենում գործիքային երաժշտության նոր ժանրերի ու ձևերի կազմակերպում, որն իր գագաթնակետին է հասնում Վիեննական դասական դպրոցի ներկայացուցիչներ Յոզեֆ Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի (ի դեպ Բեթհովենը եղել է դասական դպրոցի վերջին ներկայացուցիչը) ստեղծագործությունների մեջ:
Վիեննան համարվում էր 18-րդ դարի բազմազգ մայրաքաղաք, ուր հավաքվում էին տարբեր ազգերի ժողովրդական երաժիշտներ, որոնք հաճախ միավորվելով կազմում էին անսամբլներ: Կոմպոզիտորները ծառայում էին ֆեոդալ իշխանների պալատներում, կոմպոզիտորներից շատերը ժողովրդի հետ շփվում էին եկեղեցու միջոցով: Ստեղծվում էին նաև հանրային-համերգային օջախներ , որոնց հետևանքով ավելանում են նվագախմբային կապելլաները, անսամբլային և մենակատարային համերգների քանակը:
Եթե մի ժամանակ իշխող խոշոր ժանրեր էին Օրատորիան, մեսսան և օպերան, ապա այդ ժամանակ օպերայի կողքին մեծ նշանակություն է ձեռք բերում Սիմֆոնիան: Պոլիֆոնիկ ֆակտուրայի կողքին կարևորվում է Հոմոֆոն-հարմոնիկ ֆակտուրան։