Վերնատնակ (մուլտֆիլմ, 1971)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերնատնակ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1971

«Վերնատնակ», ռուսական ժողովրդական «Վերնատուն» հեքիաթի հիման վրա Վլադիմիր Սուտեևի սցենարով ստեղծված մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Ֆիլմը նկարահանվել է ժողովրդական նկարիչ Յուրի Վասնեցովի նկարների հիման վրա։ «Վերնատնակը» ռեժիսոր Լեոնիդ Ամալրիկի վերջին ֆիլմն է[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնատունը կանգնած էր ո՛չ ցածր, ո՛չ բարձր։ Առաջինը այնտեղ բնակվեց Գորյուխա ճանճը։ Հետագայում նաև Նորյուշկա մկնիկը, Կվակուշմա գորտը, պոբեգայչիկ նապաստակը և Ոսկե Խեցի աքաղաղը։ Նրանք ո՛չ նեղվածության` և ո՛չ էլ վիրավորանքի մեջ էին ապրում, քանի դեռ մոտակայքով չէր անցել Անշնորհակալ արջը։ Արջը նրանց խնդրում է, որպեսզի նրանց հետ ապրի, սակայն վերնատունը փոքր է լինում։ Այդ ժամանակ արջը բարձրանում է վերնատան տանիքին և ջարդում է վերնատունը։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժում, սակայն նրանք բնակվելու վայր չեն ունենում։ Արջը ներողություն է խնդրում, բայց մուկն ասում է. «Կարողացար կոտրել, կարողացի՛ր կառուցել»։ Արջն այդպես էլ անում է, իսկ ճանճը, մուկը, գորտը, նապաստակը և աքաղաղը օգնում են նրան, և վերնատունը նախորդից լավն է լինում։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Լեոնիդ Ամալրիկ
Սցենարիստ Վլադիմիր Սուտեև
Բեմադրող-նկարիչներ Նադեժդա Պրիվալովա,
Գելի Արկադև
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ռենատա Միրենկովա,
Իվան Դավիդով,
Ալեքսանդր Դավիդով,
Ելիզավետա Կոմովա,
Անատոլի Սոլին
Օպերատոր Միխաիլ Դրույան
Կոմպոզիտոր Նիկիտա Բոգոսլովսկի
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Леонид Амальрик // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Сутеев В. Г. В мире сказок В. Сутеева. — АСТ, 2009. — ISBN 978-5-17-057941-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]