Ուզում եմ պոզահարել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուզում եմ պոզահարել
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Հիմնված էգրական ստեղծագործության էկրանավորում
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ
ՍցենարիստՍերգեյ Միխալկով
ՀնչյունավորումԳեորգի Վիցին[1] և Վերա Օռլովա
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1968

Ուզում եմ պոզահարել (ռուս.՝ Хочу бодаться!), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[2], որը ստեղծվել է 1968 թվականին, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Լեոնիդ Ամալրիկի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բաղկացած է երեք պատմություններից, որոնք իրար հետ կապված չեն։ Բոլոր երեք պատմվածքները հիմնված են հայտնի մանկագիր Սերգեյ Միխալկովի հեքիաթների վրա։

Պատրաստակամը

Կարճ պատմությունը պատմում է, թե ինչպես է Որմզդեղնը որոշում քնել տաք ցերեկը և խնդրում է պատահականորեն հանդիպած Նապաստակին, որ կես ժամից արթնացնի իրեն։ Նապաստակն այնքան է ուրախանում, որ ինչ-որ մեկը նրա օգնության կարիքը ունի, և անմիջապես նա սկսում է Որմզդեղին տալ խնամքի ավելորդ և կպչուն նշաններ` բերել անկողնային պարագաներ, հեքիաթ պատմել, օրօրոց երգել, մինչդեռ Որմզեդղնն անհաջող կերպով փորձում է քնել։ Ի վերջո նա չի դիմանում, թքում է Նապաստակի կողմն ու հեռանում է։

Ընկերներն արշավի ժամանակ

Երեք զբոսաշրջիկ ընկերները` Վարազը, Աղվեսը և Ջրշունը, երգելով արշավ են գնում։ Վարազը և Աղվեսը առանց բեռ էին, իսկ Ջրշունը ծանր, հսկայական ուսապարկով, որը լցված է բոլոր պաշարներով և իրերով։ Հասնելով թույլ կամրջով գետին` երկչոտ Վարազը և խորամանկ աղվեսը համոզում են Ջրշանը, որ նա գնա առաջինը։ Բայց կամուրջը չի դիմանում, կոտրվում է և Ջրշունը ուսապարկով ընկնում է գետը։ Աղվեսն ու Վարազը, չցանկանալով թրջվել, խուճապահար սկսում են վիճել, թե նրանցից ով պետք է փրկի Ջրշանը։ Քանի դեռ նրանք վիճում են, Ջրշունն ինքը կարողանում է լողալ և դուրս գալ և դեռ դուրս է հանում ուսապարկը։ Զարմացած աղվեսը և Վարազը գովաբանում են նրան և առաջարկում են վերանորոգել կամուրջը` ճանապարհորդությունը շարունակելու համար։ Բայց Ջրշունը, համոզվելով, որ նրանք անվստահելի ընկերներ են, որոնց հետ նա կարող է կորչել, կտրականապես մերժում է և պայուսակը նրանց վրա նետելով` հեռանում է։

Ուզում եմ պոզահարել

Փոքրիկ, անհանգիստ, պոզահարող այծիկը վազում է տիրոջ բակի շրջակայքում և անհաջող կերպով փորձում է պոզահարել բոլոր բնակիչներին` հնդկահավի, խոզին և ոչխարներին, որոնք չեն ցանկանում այդպիսի հիմար խաղ խաղալ։ Եվ միայն բնի մեջ հանգիստ քնած շնիկն է ընդունում կռվարարի հրավերը, բայց սկսում է իր «շնային» խաղը և կծում է այծիկի ոտքը։ Այծիկը տարակուսած հարցին ի պատասխան` Շնիկը բղավում է. «Իսկ ես ուզում եմ կծել», և սկսում է հետապնդել նրան...

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսաերիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականների սկզբին ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում մուլտֆիլմը թողարկվել է VHS ձևաչափով, «Խոշոր պլան» կինոմիավորման կողմից։ 2009 թվականի նոյեմբերի 10-ին կայացել է մուլտֆիլմի թողարկումը DVD ձևաչափով։ Ձայնագրման ընթացքում օգտագործվել է պատկերի և ձայնի թվային վերականգնում. ձայն` Dolby Digital 5.1, Dolby Digital 1.0 Mono; պատկեր` Standart 4: 3 (1.33: 1); գույն - PAL:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Михалков С. В. Хочу бодаться!. — Астрель, 2012. — 48 с. — (Союзмультфильм представляет: впервые — легендарные мультфильмы в книгах). — ISBN 978-5-271-43839-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]