Եվգենի Լեոնով
| Եվգենի Լեոնով | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Евгений Павлович Леонов |
| Ծնվել է` | սեպտեմբերի 2, 1926 |
| Ծնվելու վայր` | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Վախճանվել է` | Մոսկվա, Ռուսաստան |
| Վախճանի օր` | հունվարի 29, 1994 (67 տարեկան) |
| Քաղաքացիություն` | |
| Ազգություն` | ռուս |
| Մասնագիտություն | դերասան |
| Ակտիվ շրջան | 1947-1994 |
| Ամուսին(ներ) | Վանդա Լեոնովա |
| Երեխա(ներ) | Անդրեյ Լեոնով |
| Պարգևներ և մրցանակներ` | Պատվո նշան օրդեն (1967) Լենինի օրդեն (1986) ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1978) ԽՍՀՄ Պետական մրցանակ (1976) ՌԴ Պետական մրցանակ (1992) |
| էջ IMDb-ում | ID 0503095 |
| Վեբկայք | animator.ru |
Եվգենի Պավլովիչ Լեոնով (ռուս.՝ Евге́ний Па́влович Лео́нов, 1926 թ․ սեպտեմբերի 2 — 1994, հունվարի 29, Մոսկվա), ԽՍՀՄ և ՌԴ թատրոնի և կինոյի դերասան: Ժողովրդական դերասան (1978): ԽՍՀՄ Պետական մրցանակի (1976) և Ռուսաստանի դաշնության Պետական մրցանակի (1992) դափնեկիր: Լինելով բացառիկ, ինքնատիպ տաղանդի տեր դերասան, հավասարապես հաջող էր մարմնավորում ինչպես էքսցենտրիկ, կատակերգական, այնպես էլ` դրամատիկ, անգամ ողբերգական երանգներով դերեր:
Կենսագրություն [խմբագրել]
Եվգենի Պավլովիչ Լեոնովը ծնվել է Պավել Վասիլյևիչ Լեոնովի և Աննա Իլյինիչնա Լեոնովաի ընտանիքում: Հայրը աշխատում էր որպես ճարտարագետ ավիագործարանում, մարը` տնային տնտեսուհի էր:
Եվգենին ընտանիքում երկրորդ երեխան էր: Եղբայրը` Նիկոլայը, նրանից 2 տարի մեծ էր: Լեոնովները ապրում էին կոմունալ բնակարանում Վասիլյևսկի փողոցում` զբաղեցնելով երկու փոքր սենյակ: Երբ սկսվեց Մեծ Համաշխարհային պատերազմը, Եվգենին ավարտեց միայն 7-րդ դասարանը: Ծնողների խորհրդով նա աշխատանքի անցավ գործարանում որպես խառատի աշակերտ: Պատերազմի ժամանակ այնտեղ աշխատում էր նրա ողջ ընտանիքը. Հայրը` ճարտարագետ, մայրը` հաշվառու, եղբայրը`պատճենորդ:
Աշնանը Եվգենի Լեոնովը ընդունվեց Սերգո Օրջոնիկիդզեի անվան Ավիացիոն տեխնիկում: Տեխնիկումի երրորդ կուրսում նա ընունվեց Մոսկվայի փորձարարական թատերական ստուդիայի դրամատիկական բաժինը, որի ղեկավարն էր այդ ժամանակ Մեծ Թատրոնի հայտնի բալետմեյստեր Ռոստիսլավ Զախարովը: 1947թ-ին ավարտելով ստուդիան` ընդունվում է Ձերժինսկու շրջանի Մոսկովյան թատրոնը: 1948-ից հանդես էր գալիս Կ.Ս.Ստանիսլավսկու թատրոնի բեմում:
1968-ից Վ.Վ. Մայակովսկու թատրոնի դերասան: 1970-ների սկզբերին կինոյում նկարահանվելու համար թատրոնից հաճախ բացակայելու պատճառով Լեոնովի մոտ առաջանում են տարաձայնություններ թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Գոնչառովի հետ և 1972 թվականին նա տեղափոխվում է Լենինյան կոմսոմոլի անվան թատրոն (1990 թ-ից «Լենկոմ» թատրոն), որի ղեկավարն էր այդ ժամանակ Մարկ Զախարովը. 1982թ-ին Լեոնովը ընտրվեց Ա.Ա. Յաբլոչկինայի անվան Դերասանի կենտրոնական տան հասարակական տնօրեն:
Եվգենի Լեոնովը լայն ժողովրդականություն ստացավ «Շերտավոր երթուղի» ֆիլմից հետո: Լինելով շատ հմայիչ, վառ և մեղմ կատակերգական դերասան` Լեոնովը առանձնանում էր անմիջական և բարեհոգի բնավորությամբ, օժտված էր բնատուր դրամատիկական շնորքով: Լեոնովը շատ բնականորեն կերպարանափոխվում էր և խաղում իր բազմաթիվ բարեսիրտ, պարզամիտ, մի փոքր խորամանկ, դրական հերոսների դերերը, նույնիսկ չնայած այն բանի, որ դերասանի դերերից շատերը բացասական կերպարներ են (Օրինակ` թագավորը «Սովորական Հրաշք» ֆիլմում, ձրիակեր Կոլյան «Աֆոնյա»-ում, հարևան Խարիտոնովը`«Աշնանային մարաթոն»-ում, Ուէֆ-ը`«Կին-ձա-ձա»-ում, դեսպանատան աշխատակիցը «Անձնագիր» ֆիլմում, և այլն):
Կինեմատոգրաֆում Լեոնովը պրակտիկորեն չեր գրիմավորվում` պարգևելով իր հերոսներին իր անզուգական և շատ հմայիչ արտաքինը. ոչ այդքան բարձրահասակ (165 սմ), լիքը մեշոկատիպ, կուզիկավուն կազմվածքը, մեծ կլոր քթով և հաստ շուրթերով կլոր դեմքը, ճաղատ ճակատը: Լեոնովի խուլ խռպոտ ձաւնը վայրկենապես ճանաչելի էր դառնում: Լեոնովը իրապես վայելում էր բոլոր սերունդների հատուկ սերն ու հարգանքը այդ թվում նաև անիմացիոն ֆիլմերի հնչյունավորման աշխատանքների համար (նախ և առաջ 1969—1972թթ. նկարահանված Վինի Թուխի կերպարը կադրի հետևում փայլուն հնչյունավորելու համար). Երբ Եվգենի Լեոնովը եկավ ստուդիա և կանգնեց բարձրախոսի մոտ, թեքեց գլուխն ու խորամանկորեն ժպտաց, բոլորը միանգամից բացականչեցին. «Ահա և Վինի Թուխը»: Փաստորեն Եվգենի Լեոնովը Վինի Թուխին ոչ միայն իր ձայնը նվիրեց, այլև օգնեց գտնել իր կերպարը:
1988թ. Գերմանիայում հյուրախաղերի ժամանակ սուր ինֆարկտի արդյունքում Լեոնովը «կլինիկական մահ» տարավ: Նրան կատարվեց շտապ կորոնար շունտավորման վիրահատություն, որից հետո նա 16 օր գտնվեց կոմայի մեջ: 4 ամսից Լեոնովը կարողացավ վերադառնալ իր դերասանական գործունեությանը: Մահացավ 1994թ. հունվարի 29-ին, 67 տարեկան հասակում թրոմբի պոկվելու հետևանքով, երբ պատրաստվում էր «Հիշատակման աղոտք» ներկայացմանը:
Թաղված է Մոսկվայում, Նովոդեվիչյե գերեզմանոցում:
Ընտանիք [խմբագրել]
Այրի` Վանդա Վլադիմիրովնա Լեոնովա (մինչև ամուսնությունը` Ստոյլովա), “Լենկոմ” թատրոնի գրական մասի աշխատակից: Որդի` թատրոնի և կինոյի դերասան Անդրեյ Լեոնով (1959). Թոռնիկներ` Եվգենի Լեոնով (ծնվ. 1987թ.), Աննա Լեոնովա (ծնվ. 2010թ.)
Դերեր կինոյում [խմբագրել]
- 1949 — Երջանիկ երթուղի (Մեքենա 22-12) — հրդեհաշեջ
- 1949 — Մատիտը սառույցի վրա
- 1951 — Սպորտային պատիվ — մատուցող
- 1954 — Ծովային որսորդ — նավի խոհարար
- 1955 — Ճանապարհ — Պաշկա Եսկով
- 1955 — Ռումյանցեվի գործը — Սնեգիրյով
- 1956 — Պավել Կորչագին — Սուխարկո
- 1957 — Անկրկնելի գարուն — Կոշելեվ
- 1957 — Անակնկալներով լի փողոցը — ոստիկան Սեդրյուկով
- 1958 — Դժվար երջանկությունը — Ագաֆոն
- 1959 — Մի ունեցիր 100 ռուբլի… — Մուխին
- 1959 — Արվեստի գործը — Սաշա Սմիրնով
- 1959 — Պատմվածք նորապսակների մասին — Ֆեդյա
- 1959 — Ձյունասպիտակ հեքիաթ — Հին Տարի
- 1961 — Շերտավոր երթուղի — Շուլեյկին
- 1962 — Չերյոմուշկի — Բարաբաշկին
- 1963 — Կարճ պատմվածքներ — պատվիրատու
- 1963 — Ճորտ դերասանուհին — Կուտայիսով
- 1963 — Մայրիկը և երկու պորտաբույծերը
- 1964 — Դոնյան պատմվածք — Յակով Շիբալոկ
- 1964 — Հարավային Խաչ Մեր վերևում
- 1965 — Երեսուներեք — տրավկին
- 1966 — Ռուս անտառի հեքիաթներ
- 1967 — Առաջին սուրհանդակ — Կրիտսկի, ժանդարմական սպա
- 1967 — Զարեչենսկի փեսացուները — խնամախոս Կորոտեյկա
- 1967 — Ձյունե թագուհին — Թագավոր
- 1967 — Մոգ — Ռոսսոմախին
- 1968 — Վիրինեյա — Միխայլո
- 1968 — Գրականության դաս — Նինայի հայրը
- 1969 — Մի վշտանա! — Եգոր Զալետաեվ
- 1969 — Հաջողության զիգզագ — Օրեշնիկով
- 1969 — Վառվիր, վառվիր իմ աստղ — Իլյուզիոնիստ Պաշա
- 1969 — Չայկովսկի — Ալյոշա
- 1970 — Կառուսել — Նյուխին
- 1970 — Բարձր հացահատիկի միջև — Ստրուչոկ
- 1970 — Բելոռուսական կայարան — Իվան Պրիխոդկո
- 1971 — Հաջողության ջենթլմեններ — մանկապարտեզի վարիչ` Տրոշկին, կրկնահանցագործ Բելի «Դոցենտ»
- 1971 — Տրամվայով գնում էին Իլֆը և Պետրովը — Կապիտուլով
- 1972 — Մրցարշավորդները — Կուկուշկին
- 1972 — Մեծ դասամիջոց — Լեդնյով
- 1973 — Քարե երկնքի տակ — Կրավցով
- 1973 — Բոլորովին անուղղելին — “Թագավոր” մականունով գող
- 1974 — Պարգև — բրիգադավար Պոտապով
- 1974 — Մենություն
- 1975 — Երկար, երկար գործ — Լուժին
- 1975 — Սոլո փղի համար նվագախմբով — կրկեսի տնօրեն Իվանով
- 1975 — Աֆոնյա — Կոլյա
- 1975 — Ավագ որդին — Սարաֆանով
- 1975 — Քայլ ընդառաջ — Սերաֆիմ
- 1976 — Լեգենդ Թիլի մասին — Լամմե Գուդզակ
- 1977 — Միմինո — Վոլոխով
- 1977 — Զվարճալի մարդիկ — ռեգենտ Ալեքսեյ Ալեքսեևիչ
- 1977 — Ամուսնություն — Ժեվակին
- 1978 — Դուենյա — Մենդոսո
- 1978 — Սովորական հրաշք — թագավոր
- 1978 — Եվ այդ ամենը նրա մասին — Պրոխորով
- 1979 — Աշնանային մարաթոն — Բուզիկինի հարեվան, փականագործ Խարիտոնով
- 1979 — Ճշմարտությամբ և հավատով — Բաննիկով
- 1979 — Արձակուրդ սեպտեմբերին — Կուշակ
- 1980 — Լուցկու հետևից — Անտտի Իխալայեն
- 1980 — Բարեխոսեք խեղճ հուսարի համար — Բուբենցով
- 1982 — Արցունքները կաթում էին — Պավել Իվանովիչ Վասին
- 1983 — Ունիկում — տնօրեն
- 1984 — Ժամանակը և Կոնվեյ ընտանիքը — Ալեն
- 1985 — Տուն, որը կառուցել է Սվիֆտը — հսկա Գլյում
- 1986 — Կին-ձա-ձա! — չատլանացի ՈՒէֆ
- 1988 — Խղճի դիկտատուրա — դատապարտված կաշառակեր
- 1988 — Սպանել վիշապին — քաղաքապետ
- 1990 — Անձնագիր — Ավստրիայում ԽՍՀՄ դեսպանատան չինովնիկ
- 1993 — Նաստյա — Յակով Ալեքսեեվիչ
- 1993 — Հետախուզական բյուրո «Ֆելիքս»
- 1993 — Ամերիկական պապիկը — Գոգոլև
Կինոամսագիր «Ֆիտիլ»
1967 — Ֆիտիլ № 60 (սյուժե «Ծանր դեպք») — տնային կառավարիչ
1967 — Ֆիտիլ № 61 (սյուժե «Օպեռացիա „Նյոման“»)
1967 — Ֆիտիլ № 63 (սյուժե «Ներկարար» ըստ Ն. Տեֆֆիի պատմվածքի), Ներկարար
1968 — Ֆիտիլ № 72 (սյուժե «Կողոպտեցին») — այցելու
1969 — Ֆիտիլ № 87 (սյուժե «Հանուն գիտության») — հարբեցող
1974 — Ֆիտիլ № 139 (սյուժե «Սթափ մոտեցում»)
1975 — Ֆիտիլ (սյուժե «Մարդը և օրենքը») — բնության պահապան