Չխմող ճնճղուկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չխմող ճնճղուկը
Տեսակկարճամետրաժ ֆիլմ
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ
ՍցենարիստՍերգեյ Միխալկով
Բեմադրող նկարիչՆադեժդա Պրիվալովա և Տատյանա Սազոնովա
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1960

Չխմող ճնճղուկը (ռուս.՝ Непьющий воробей), խորհրդային սատիրական մուլտֆիլմ, որը նկարահանվել է Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում, 1960 թվականին՝ ռեժիսոր Լեոնիդ Ամալրիկի կողմից[1]։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Սերգեյ Միխալկովի համանուն առակի։ Գլխավոր հերոսին հնչյունավորում է հայտնի դերասան Գեորգի Վիցինը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճնճղուկին հրավիրում են խնջույքի։ Նա գալիս է և սկզբում փորձում խմել միայն գազավորված ըմպելիք։ Հարևանուհին նկատում է դա և վրդովվում։ Թամադան ճնճղուկի համար հավելյալ բաժակ է լցնում և ստիպում նրան խմել, հետո շարունակում է նորից ու նորից լցնել։ Հյուրերն սկսում են երգել, պարել, և այդ ամենն ավարտվում է ամանները ջարդելով։ Հարբած ճնճղուկը բարձր երգելով հասնում է տուն և արթնացնում հարևաններին։ Նա ջարդուփշուր է անում ինչ-որ մեկի բույնն ու և ընկնում։ Ճնճղուկին կանչում են հանրային դատարան, որտեղ նախկին հյուրերը նրան մեղադրում են բոլոր մեղքերի համար։ Իմաստուն բվեճը, որը դատավորն էր, լսում է բոլորին և հայտարարում, որ այս դեպքում պետք է դատել ոչ միայն ճնճղուկին, այլև բոլոր նրանց, ովքեր նրան ստիպել են խմել։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմն արժանացել է 1965 թվականին Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված սանիտարական և կրթական ֆիլմերի II միջազգային մրցույթի ոսկե մեդալի։

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Վենժերը նշել է, որ Ամալրիկն իր ստեղծագործություններում հիմնականում հենվում էր դիսնեյական ոճի վրա և հիմնականում ստեղծագործում էր պատանի հանդիսատեսի համար։ Նրա մուլտֆիլմներն առանձնահատուկ էին նուրբ զգացմունքայնությամբ և խորիմաստ հումորով։ Ամալրիկն ստեղծում էր մուլտֆիլմեր նաև մեծահասակների համար, օրինակ` «Չխմող ճնճղուկը» և «Տատիկի այծիկը», որոնք բավականին սուր էին այդ տարիների համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Леонид Амальрик // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Амальрик Л. А. Биография

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]