Վերին Գարոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերին Գարոն
Haute-Garonne
Զինանշան
Blason31.PNG
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Հարավ-Պիրենեյներ
Վարչկենտրոն Թուլուզ
Հիմնական լեզուներ Ֆրանսերեն
Բնակչություն (2007)
1 202 920 (14րդ տեղ)
Խտություն 190 մարդ/կմ²
Տարածք 6 309 կմ²
Վերին Գարոն վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի CET (UTC+1)
Պաշտոնական կայք

Վերին Գարոն (ֆրանսերեն՝ Haute-Garonne), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում։

  • Վերին Գարոն դեպարտամենտի կարգային թիվն է՝ 31։

Պատմությունը[խմբագրել]

Վերին Գարոնը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790թ. մարտի 4-ին ստեղծված առաջին դեպարտամենտներից մեկն է և ձևավորվել է նախկին Լանգեդոկ գավառի տարածքում։
Սկզբում եղել է ավելի մեծ։ Տարածքի փոքրացումը հետևանք է 1808թ. նոյեմբերի 21-ի կայսերական դեկրետի, որով հյուսիսային մասում ստեղծվեց Թարն և Գարոն դեպարտամենտը։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել]

Թուլուզի քաղաքապետարնը գիշերը
Դ'Օ լիճը

Գտնվում է Պիրենեյան լեռների արևելքում։ Երք կողմերից շրջապատված է Վերին Պիրենեյներ, Ժեր, Թարն և Գարոն, Թարն, Օդ և Արյեժ դեպարտամենտներով, հարավ-արևմուտքում սահմանակից է Իսպանիայի Լյեյդա և Ուեսկա գավառներին։ Տարածքը 6 309 կմ2 է։

Ժողովրդագրություն[խմբագրել]

Բնակչության հիմնական մասը կենտրոնացած է Թուլուզ քաղաքի շուրջը։ Հարավային մասի բնակչությունը շատ նոսր է։ 1999թ. տվյալներով բնակչությունը կազմել է մեկ միլիոնից ավելի։ Մինչև 40 տարեկանները կազմում են բնակչության 55%-ը, 20-ից 29 տարեկանները՝ 16%-ը։ Դա բացատրվում է նրանով, որ Թուլուզը համալսարանային քաղաք է։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]