Արյեժ (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արյեժ
Ariėge
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի գավառ
Մտնում էՕկսիտանիա
ՎարչկենտրոնՖուա
Ամենաբարձր կետՊիկա դե Էստադոս
Հիմնական լեզուՖրանսերեն
Բնակչություն154 596 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Խտություն31
Տարածք4 890
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էՎերին Գարոն, Օդ, Արևելյան Պիրենեյներ, Լյեյդա, Sègre? և Sègre-Ter?
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդFR-09
Անվանված էAriège?
ariege.fr

Արյեժ (ֆր.՝ Ariėge), գավառ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, անունն ստացել է Արյեժ գետից։

  • Արյեժ դեպարտամենտի կարգային թիվն է` 09։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյեժն արևմուտքում և հյուսիսում սահմանակից է Վերին Գարոն, արևելքում՝ Օդ և հարավ-արևելքում՝ Արևելյան Պիրենեյներ դեպարտամենտներին, ինչպես նաև՝ Իսպանիային և Անդորրային` հարավում։

Զբաղեցնելով 4 890 կմ² տարածք` Արյեժը բաժանվում է երեք շրջանների՝ Ֆուա, Պամյե և Սեն-Գիրոն[2]։
Բաղկացած է 23 կանտոններից և 332 համայնքներից։ 2009 թվականին Արյեժ Պիրենեյների բնական զբոսայգին զբաղեցնում էր դեպարտամենտի տարածքի շուրջ 40%-ը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյեժը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790 թվականի մարտի 4-ին կազմավորված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է։ Ֆուան Արյեժի ադմինիստրատիվ կենտրոնն է։ Այն բլրի վրա կառուցված ամրոցով միջնադարյան քաղաք է։ Ամրոցը բազմաթիվ անգամներ գրոհել են, այդ թվում, նաև՝ Սիմոն դը Մոնֆորը սակայն, գրավել չի հաջողվել։ Այն օգտագործվել է նաև որպես բանտ և պատերին գրված անգլիացի բանտարկյալների անունները մինչև հիմա պահպանվել են։

Մի այլ նշանավոր ամրոց կառուցված է Մոնսեգյուրում՝ 1200 մետր բարձրության ժայռոտ բլրի վրա։ 1244 թվականին ամրոցը ենթարկվել է խիստ ավերածությունների, երբ ավելի քան երկու հարյուր քահանաների վառել են ցցերի վրա որպես հերետիկոսներ։ Ամրոցը ռոյալիստների կողմից մասամբ վերակառուցվել է հաջորդ երեք հարյուր տարիների ընթացքում։

Տասնյոթերորդ դարի սկզբում տարածաշրջանը դարձավ բողոքականների և կաթոլիկների բախման տարածք։ 1621 թվականին հուգենոտների ուժերն ավերեցին Տուր-դյու-Կրիյո եկեղեցին։

Տասնիներորդ դարի արդյունաբերական զարգացումը պայմանավորված առատ ջրային ռեսուրսներով և երկաթի հանքաքարի արդյունահանումով։ 1817 թվականին է հիմնվել Պամյեի պողպատի արտադրության գործարանը, ինչը դարձավ տարածաշրջանի տնտեսության առաջատարը։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյեժ դեպարտամենտի հետ կապ ունեցած նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. Departmental Maps of Ariège Արխիվացված 2013-07-27 Wayback Machine, préfecture website, consulted on 4 July 2013 (Ֆրանսերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արյեժ (գավառ)» հոդվածին։