Վեսելին Անդրեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեսելին Անդրեև
Ծնվել էփետրվարի 16, 1918(1918-02-16)[1][2]
ԾննդավայրPirdop, Բուլղարիայի թագավորություն
Վախճանվել էփետրվարի 11, 1991(1991-02-11)[1][2] (72 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունգրող, լրագրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Բուլղարիա[3]
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
և Գեորգի Դիմիտրովի շքանշան

Անդրեև Վեսելին Գեորգիև (բուլղար․՝ Веселин Андреев, փետրվարի 16, 1918(1918-02-16)[1][2], Pirdop, Բուլղարիայի թագավորություն - փետրվարի 11, 1991(1991-02-11)[1][2], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի գրող, կոմունիստ, հասարակական-քաղաքական գործիչ։ Սկսել է գրել 1934 թվականից։ Մասնակցել է հակաֆաշիստական զինված պայքարին (1941—1945), եղել է «Չավդար» պարտիզանական բրիգադի կոմիսար։ Նրա գրչին են պատկանում «Պարտիզանական երգեր» (1947) բանաստեղծությունների ժողովածուն, «Աշխարհում կա Մոսկվա» (1951) ակնարկաշարը, «Լոբանյան անտառում» (1953) հուշագրությունը, «Պարտիզանական նվեր» (1959) գիրքը և այլն։ «Սաշկա» պոեմում պատկերել է բուլղարահայ պարտիզանուհի Հերմինե Ռազգրադլյանի կյանքի հերոսական վախճանը։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր է (1949)։ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության սոցիալիստական աշխատանքի հերոս (1978)[4]։

1950 – 1954 թվականներին եղել է Բուլղարիայի գրողների միության քարտուղարը։ 1966 թվականից մինչև կոմունիստական վարչակարգի տապալումը մշտապես ընտրվել է խորհրդարանի ժողպատգամավոր[5]։

Վեսելին Անդրեևը հրաժեշտի նամակ է գրել, որտղ նշել է, որ դուրս է գալիս կոմկուսից, և 1991 թվականի փետրվարի 11-ին ինքնասպանությամբ վերջ է տվել իր կյանքին[6][7]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • „Партизански песни“ – բանաստեղծությունների ժողովածու (1947)
  • „В Лопянската гора“ – հուշագրային ակնարկներ (1947)
  • „Има на света Москва“ – ակնարկ (1951)
  • „Партизански разкази“ (1963)
  • „Мигновения в Египет“ – ուղեգրություն (1963)
  • „Вихра“ – պարտիզանական պատմվածքներ երեխաների համար (1964)
  • „Не мога без вас“ – էսսեներ և հուշագրություններ բուլղար գրողների մասին (1974)
  • „Соната за Петя Дубарова“ (1980)
  • „Живков мъртъв приживе“ (1991, հետմահու)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. Bibliothèque nationale de France Record #12489750f // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  4. Указ № 309 от 15 февруари 1978 г. Обн. ДВ. бр. 17 от 28 февруари 1978 г.
  5. Веселин Андреев, Избрани произведения, т. I и т. II, изд. Български писател.
  6. Цитат уеб|уеб_адрес=https://www.srednogorskibagri.com/%D0%BD%D0%B0%D0%BF%D1%83%D1%81%D0%BD%D0%B0%D0%BB%D0%B8%D1%8F%D1%82-%D0%B1%D0%BA%D0%BF-%D0%B2%D0%B5%D1%81%D0%B5%D0%BB%D0%B8%D0%BD-%D0%B0%D0%BD%D0%B4%D1%80%D0%B5%D0%B5%D0%B2-%D1%81%D0%B5-%D1%81%D0%B0/%7Cзаглавие=Напусналият(չաշխատող հղում) БКП Веселин Андреев се самоубива...|автор=|фамилно_име=Чолакова|първо_име=Петя|дата=|труд=srednogorskibagri.com|архив_дата=16 февруари 2018|достъп_дата=}}
  7. Христоматия за 12 клас „Забранените писатели“(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում){{Dead link|date=февруари 2021 |bot=InternetArchiveBot |fix-attempted=yes

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 394