Վենետիկի վաճառականը
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենետիկի վաճառականը (անգլերեն՝ The Merchant of Venice), անգլիացի գրող Ուիլյամ Շեքսպիրի կատակերգություն հինգ գործողությամբ։ Ենթադրաբար գրվել է 1596-98թթ. միջև։ Առաջին անգամ բեմադրվել է 1598թ.։ Հրատարակվել է 1600թ.։ Կատակերգությունը թարգմանվել է բազմաթիվ լեզուների, այդ թվում նաև հայերեն։
Գրվածքը բազմիցս բեմադրվել է տարբեր երկրների թատրոններում, մոտ 10 անգամ էկրանավորվել է, իսկ գլխավոր հերոս Շեյլոկին այդ ֆիլմերում մարմնավորել են կինոյի պատմության առաջին մեծության աստղեր` Բինգ Քրոսբին, Օրսոն Ուելսը, Լոուրենս Օլիվիեն, Ալ Պաչինո և այլոք: