Վարուժան Բրուտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարուժան Բրուտյան
Ծնվել էհուլիսի 1, 1939(1939-07-01) (84 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
Ալմա մատերՀԱՊՀ (1962)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1984)

Վարուժան Կարապետի Բրուտյան (հուլիսի 1, 1939(1939-07-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ինքնաշխատ կառավարման համակարգերի բնագավառի հայ գիտնական։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1985): Գնդապետ (2001):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարուժան Բրուտյանը ծնվել է 1939 թվականի հուլիսի 1-ին, Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1975 թվականին աշխատել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, 1995-2001 թվականներին, միաժամանակ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի էլեկտրոնային հաշվողական մեքենաների, ինֆորմատիկայի և կառավարման ինքնաշխատ համակարգերի ամբիոնի պետ[1]։

Աշխատանքները վերաբերում են կառավարման համակարգերի վերլուծության և կառուցման հիմնախնդիրներին՝ ոչ լրիվ և աղավաղված տեղեկատվության պայմաններում, ինքնաշխատ կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացման, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հարցերին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Некоторые вопросы применения марковских процессов к исследованию нелинейных автоматических систем. В. К. Брутян, ЕГУ, Ереванский государственный университет. Ереван, Изд-во ЕГУ, 1974.[2]
  • Основные аспекы теории непрерывных марковских управляемых систем и ее приложение. В. К. Брутян, Под ред. В. С. Новоселова. Ереван, Айастан, 1984.[3]
  • Основные аспекты теории непрерывных марковских управляемых систем и ее приложение. В. К. Брутян, Ереван, Айастан, 1994.[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 237։
  2. Բրուտյան, Վարուժան Կարապետի (1974). Некоторые вопросы применения марковских процессов к исследованию нелинейных автоматических систем. Ереванский государственный университет. Ереван: Изд-во ЕГУ.
  3. Բրուտյան, Վարուժան Կարապետի (1984). Новоселов, В. С. (ed.). Основные аспекты теории и непрерывных марковских управляемых систем и ее приложение. Ереван: Айастан.
  4. Բրուտյան, Վարուժան Կարապետի (1994). Основные аспекты теории непрерывных марковских управляемых систем и ее приложение. Ереван: Айастан.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարուժան Բրուտյան» հոդվածին։