Վարշամ Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարշամ Հայրապետյան
Ծնվել է1921
ԾննդավայրՈստան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Վարշամ Բարսեղի Հայրապետյան (1921, Ոստան, Հայաստան), հայ մանկավարժ, ԽՄԿԿ անդամ (1942), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշամ Հայրապետյանը ծնվել է 1921 թվականին, Արտաշատի շրջանի Ոստան գյուղում։ 1940 թվականին ավարտել է Երևանի № 17 միջնակարգ դպրոցը։ Կարճ ժամանակ դպրոցում աշխատելուց հետո 1941 թվականի աշնանը զորակոչվել է կարմիր բանակ[1]։

1941 թվականին մասնակցել է Մոսկվայի հերոսական պաշտպանությանը։ 1942 թվականի սկզբներին 21-րդ հատուկ հարվածային բրիգադի կազմում տեղափոխվել է Կալինինի ռազմաճակատ, փետրվարին սովորել է ռազմաճակատին կից կրտսեր լեյտենանտների դասընթացներում, որն ավարտել է մայիսին և մեկնել առաջին գիծ։ Ծառայել է 599-րդ հրաձգային գնդում, մասնակցել Սմոլենսկի մարզում ֆաշիստական զորքերի դեմ մղված մարտերին։ 1942 թվականի սեպտեմբերի 25-ին վիրավորվել և բուժվելուց հետո վերադարձել է մարտական շարք։ Այդ օրերին ընդունվել է կուսակցության շարքերը, ծառայել 43-րդ բանակի 145-րդ հրաձգային դիվիզիայում, 1943 թվականին ուղարկվել է վերապատրաստման դասընթացներին։ 1944 թվականի հունվարին կապիտանի կոչումով նշանակվել է 204-րդ հրաձգային դիվիզիայի 730-րդ գնդում՝ վաշտի հրամանատար։ Մասնակցել է Վիտեբսկի շրջանում, Կուռլանդիայում թշնամու զորքերի շրջապատմանը և ջախջախմանը, Մերձբալթիկայի մի շարք քաղաքների և գյուղերի ազատագրմանը։ 1946 թվականին զորացրվել է բանակից։

Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով, Մոսկվայի պաշտպանության համար, Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար և այլ մեդալներով[1]։

Հետպատերազմյան տարիներին Հայրապետյանը ստացել է մանկավարժական բարձրագույն կրթություն, որպես ուսուցիչ աշխատել է Արտաշատի շրջանի դպրոցներում։ 1958 թվականին եղել է Բարձրաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Մոսկվայի պաշտպանության համար մեդալ
  • Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]