Վարդան Ասլանյան Քահանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Ասլանյան Քահանա
Ծնվել է1863
ԾննդավայրՍեբաստիա­յի նա­հան­գ, Սե­բաս­տի­ա­յի գա­վա­ռ, Ակն գա­վա­ռա­կ, Բին­կյան ավա­ն
Մահացել է1915
Մահվան վայրԽարբերդ
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
մշակութային գործիչ
ԱշխատավայրԽարբերդի սբ. Կա­րա­պետ թա­ղի քա­րո­զիչ քա­հա­նա

Վարդան Ասլանյան Քահանա(1863, Սեբաստիայի նահանգ, Սե­բաս­տի­ա­յի գա­վա­ռ, Ակն գավառակ, Բինկյան ավան - 1915, Խարբերդ), հայ բժիշկ, մշակութային գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Ասլանյան Քահանան ծնվել է 1863 թվականին, Սեբաստիայի նահանգի Սե­բաս­տի­ա­յի գա­վա­ռի Ակն գավառակի Բինկյան ավանում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Այնուհետև Կ. Պոլ­սում 3 տարի դեղագործություն է ուսանել։ 1884 թվականին Կ. Պոլսում գրատուն է հիմնել։ 1889 թվականին շրջագայել է Եվրոպայում և Փարիզի արվեստահանդեսը այցելել։ Կ. Պոլսում հիմնադրել է հյուսվածքեղենի գործարան, որի համար պատվոնշան է ստացել։ 1892-1897 թվականներին Բինկյանում ուսուցչությամբ է զբաղվել։ 1897 թվականին քահանա է ձեռնադրվել։ 1897-1909 թվականներին պաշտոնավարել է Սեբաստիայի գավառի Տիվրիկի գավառակի Զմառա ավանում։ Այնուհետև պաշտոնավարել է Խարբերդի սբ. Կարապետ թաղի քարոզիչ քահանա։ Միաժամանակ, աշ­խար­հագ­րու­թյուն և կրոն է դասավանդել Թլկատինցու դպրոցում և աղջկանց Սմբատյան ճեմարանում։ Պատմաբանասիրական, կրոնա-բարոյական և այլ բնույթի հոդվածներով աշխատակցել է «Հայ­րե­նիք», «Արե­ւելք», «Բիւ­զան­դի­ոն» (Կ. Պոլիս) և «Արե­ւե­լե­ան մա­մուլ» (Զմյուռնիա [Իզմիր]) օրաթերթերին։ Հրատարակել է Հին և Նոր Ուխտի դասագրքեր, պատմական անտիպ երկեր։

1915 թվականի սարսափի օրերին իբրև հեղափոխական դեմք, բանտարկվել է Խարբերդի բանտում, եղել Թլկատենցու խցակիցը և երկու գործ գրել։ 1915 թվականին Խարբերդի բանտում նահատակվել է ուրիշ հայ մտավորականների և հոգևորականների հետ միասին՝ շենքի հրկիզումով՝ 52 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփանյան Գառնիկ, Կենսագրական բառարան, հ. Ա., Երևան, 1973։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։