Վասիլի Բասով (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Բասով
ռուս.՝ Василий Николаевич Басов
Ծնվել էդեկտեմբերի 31, 1918(1918-12-31)
Մահացել էդեկտեմբերի 15, 1962(1962-12-15) (43 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական ակադեմիական գեղարվեստի ուսումնարան` ի հիշատակ 1905 թվականի (1938) և Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (1948)
Պարգևներ և
մրցանակներ
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ
 Vasily Basov Վիքիպահեստում

Վասիլի Բասով (ռուս.՝ Василий Николаевич Басов, դեկտեմբերի 31, 1918(1918-12-31) - դեկտեմբերի 15, 1962(1962-12-15), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային նկարիչ, Ստալինյան մրցանակի դափնեկիր (1951 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Բասովը ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ապրել և աշխատել է Մոսկվայում։

1938 թվականին ավարտել է Մոսկվայի 1905 թվականի հիշատակի գեղարվեստի պետական ուսումնարանը (1938 թվական), իսկ 1948 թվականին՝ Վ. Սուրիկովի անվան Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտը։ Ինստիտուտում նրա ուսուցիչներն են եղել Իվան Չեկմազովը, Միխայիլ Շեմյակինը և Պյոտր Պոկարժևսկին։

Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ[2]։ 1943 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, այդ թվում` համամիութենական ցուցահանդեսների, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում 1949, 1950, 1955 և 1960 թվականներին[3]։ Բասովի նկարները նաև ցուցադրվել են Լեհաստանում (1951 թվական, 1955 թվական), Չինաստանում (1954 թվական), Բուլղարիայում (1956 թվական), Ռումինիայում (1956 թվական)։ Անձնական ցուցահանդեսներ տեղի են ունեցել Մոսկվայում, 1957 և 1964 թվականներին[4]։ Աշխատանքները գտնվում են Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում, Ալթայի երկրամաս Բառնաուլի պետական գեղարվեստական թանգարանում, կերպարվեստի Նիժնետագիլյան թանգարանում և մասնավոր ժողովածուներում։

1951 թվականին նրան կերպարվեստի բնագավառում շնորհվել է 2-րդ աստիճանի Ստալինյան մրցանակ` «Իշխանությունը` սովետներին, խաղաղություն ժողովուրդներին» կտավի համար, որն ստեղծել է Նիկոլայ Մեշչանինովի, Վիկտոր Պրիբիլովսկու և Միխայիլ Սուզդալցևի հետ։

Մահացել է 1962 թվականի դեկտեմբերի 15-ին, Մոսկվայում։ Թաղված է Վվեդենսկյան գերեզմանատանը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչության մեջ եղել է ռեալիզմի կողմնակից։ Նրա աշխատանքներից են սոցռեալիզմի ոճով պատկերված բնանկարներ, դիմանկարներ, ժանրային պատկերներ։ Մեծ ուշադրություն է տրամադրել գյուղ թեմային։

Բասովի «Վլադիմիր Լենինը Շուշենսկոյե գյուղի գյուղացիների կողքին» նկարը պատկերել է 1953 թվականի խորհրդային նամականիշի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Государственный художественный музей Алтайского края». ghmak.ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. «Басов Василий Николаевич (1918–1962)» (ռուսերեն). tramvaiiskusstv.ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. «Басов Василий Николаевич». Соцреализм. socrealizm.com.ua. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. «Басов Василий Николаевич - биография художника. Галерея Артпанорама». www.artpanorama.su. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Բասով (նկարիչ)» հոդվածին։