Վասակ Մադաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասակ Մադաթյան
Ծնվել էմայիսի 28, 1845(1845-05-28)[1]
ԾննդավայրԵրևան, Վրացա-Իմերեթական նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել է1914[1]
Վախճանի վայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունդրամատուրգ և ռազմական գործիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԼազարյան ճեմարան[1]
Վասակ Մադաթյան Վիքիդարանում

Վասակ Համբարձումի Մադաթյան (մայիսի 28, 1845(1845-05-28)[1], Երևան, Վրացա-Իմերեթական նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1914[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), հայ դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, խորացել արևելյան լեզուների մեջ։ Ավարտել է Պետերբուրգի (այժմ՝ Լենինգրադ) զինվորական ակադեմիան։ 1870-ական թվականների սկզբներին զինվորական ծառայության մեջ է եղել Կովկասում, ապա պաշտոնավարել է Կարսում, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) և այլուր։ Երևանի նահանգապետական դիվանատանը աշխատել է որպես թարգմանիչ։ 1871 թվականին Պետերբուրգում հրատարակվել է նրա «Փնջիկ» տաղերի գրքույկը։ Հայ կենցաղային կատակերգության նմուշներից են Մադաթյանի «Կըռթ-կըռթ»[2] (1880), «Մադոյի կտակը» (1888) վոդևիլները, որոնք բեմադրվել են Երևանում (1876), Թիֆլիսում։ Գրել է նաև պիեսներ (հայատառ ադրբեջաներեն)՝ «Ժլատությունը թշնամի է վաստակում» (1894, հետագայում կոչվել է «Քույր և եղբայր»), «Աներևույթ շալ» (1900), որոնք ներկայացվել են ադրբեջանական բեմում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Մադաթյան, Վասակ Համբարձումի (1934). Կըռթ-կըռթ: Վօտըվիլ. Boston: Van press.
  3. ««Ով ով է։ Հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 126