Վահան Սևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Սևան
Ծնվել էդեկտեմբերի 9, 1942(1942-12-09)
ԾննդավայրԹավշուտ, Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 12, 2020(2020-12-12) (78 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ, հրապարակախոս և լրագրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն
Վահան Սևան Վիքիքաղվածքում
Վահան Սևան Վիքիդարանում

Վահան Գրիգորի Բարսեղյան (դեկտեմբերի 9, 1942(1942-12-09), Թավշուտ, Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 12, 2020(2020-12-12)), հայ բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ (1988)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Սևանը ծնվել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին, Ղուկասյանի շրջանի Թավշուտ գյուղում։ Աշխատել է Աշոցքի շրջանային «Գարուն» թերթում։ Վահան Սևանի բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են հանրապետության գրական մամուլում։ Թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն։ Բազմաթիվ գրքերի հեղինակ։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի գրողների միության անդամ
  • Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմ դրախտը հորինած, Երևան, 2013[2]։
  • Թևավոր սերեր, Երևան, 2010։
  • Ցավի շատրվաններ, Երևան, 2004[3]։
  • Ուրիշ մի աշխարհ, Երևան, 1989[4]։
  • Կանաչ գույնը, Երևան, 1980։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երախտագիտություն» մեդալ՝ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ, 2016
  • ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ, 2013
  • «Նարցիս» ամսագրի գրական մրցանակ, 2012
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2009
  • «Ավանգարդի» «Ոսկե գրիչ» մրցանակ՝ «Ապրենք մինչև գարուն» ակնարկի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վահան Սևանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  2. Սևան, Վահան (2013). Իմ դրախտը հորինած։ բանաստեղծություններ. ՀԳՄ հրատարակչություն. ISBN 978-9939-58-172-9.
  3. Սևան, Վահան (2004). Ցավի շատրվաններ։ Բանաստեղծ. Նոր-Դար. ISBN 978-99941-35-32-5.
  4. Սևան, Վահան Գրիգորի (1989). Ուրիշ մի աշխարհ։ Բանաստեղծություններ. Խորհրդային գրող. ISBN 978-5-550-00271-1.