Վահան Մխիթարյան (լողորդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Մխիթարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Մխիթարյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝լող
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 16, 1996 (27 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայաստան
Մարզիչ(ներ)՝Միսակ Գաբրիելյան

Վահան Մխիթարյան (օգոստոսի 16, 1996, Երևան), հայ լողորդ։ Հիմնական լողաոճերն են՝ 50 և 100 մետր ազատ, 50 մետր բատերֆլայ[1]։ Անձնական մարզիչն է Միսակ Գաբրիելյանը[2]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1996 թվականի օգոստոսի 16-ին, Երևանում։ 5 տարեկանից զբաղվում է լողով։ 6 ամիս հաճախել է մարմնամարզության։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է հայոց բանակում[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի բազմակի չեմպիոն է, նորամուտը նշել է 2012 թվականի Հայաստանի առաջնությունում, 2013 թվականին Բարսելոնայում հանդես է եկել Աշխարհի երիտասարդական առաջնությունում, նույն թվականին Բրազիլիայում կայացած Գիմնազիադայում նվաճել է բրոնզե մեդալ[2]։ Նանկին-2014 պատանեկան օլիմպիական խաղերի մասնակից, Հայաստանի հավաքականի դրոշակակիր[3]։ Նանկին-2014-ի ուղեգիր նվաճել է 2013 թվականին Բարսելոնայի աշխարհի երիտասարդական առաջնությունում և 2013 թվականին Դուբայում կայացած աշխարհի պատանիների առաջնությունում վարկանիշային միավոր ձեռք բերելու արդյունքում[1]։ Միջազգային կարգի սպորտի վարպետի նորման լրացրել է 2014 թվականի Հայաստանի առաջնությունում[2]։ Ռիո-2016-ի մասնակից է։ Այս մրցաշարում նույնպես եղել է Հայաստանի հավաքականի դրոշակակիրը[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած չէ։ Փոքր տարիքից մետաղադրամ է հավաքում։ Իր հավաքածուն արդեն համալրել է 60 երկրի մետաղադրամներով։ Կուռքը օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Պոպովն է[2]։ Վահանի կրտսեր քույրը և եղբայրը նույնպես հետաքրքրվում են լողով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]