Վահան Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Հովսեփյան
Ծնվել է1880[1]
ԾննդավայրԳանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1937[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Վահան Վարդազարի Հովսեփյան (1880[1], Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1937[1]), խորհրդային կուսակցական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1905)։

Հեղափոխական գործունեությունն սկսել է 1904 թվականից՝ ծննդավայրում կազմակերպելով մարքսիստական գաղտնի խմբակ։ 1905-1908 թվականներին անլեգալ քարոզչական գործունեություն է ծավալել քաղաքի բանվորների և կայազորի զինվորների շրջանում։ 1908 թվականին արտաքսվել է Գանձակից։ Հեղափոխական գործունեությունը շարունակել է Թիֆլիսում և Հայաստանի շրջաններում։ 1910 թվականին ձերբակալվել և ութ ամիս Մետեխի բանտում մնալուց հետո աքսորվել է Պերմի նահանգ, որտեղից 1915 թվականին զորակոչվել է բանակ։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է զինվորական կոմիտեի անդամ։ Թիֆլիսի բոլշևիկյան կոմիտեի հանձնարարությամբ Ասքանազ Մռավյանի և Սուրեն Հովսեփյանի հետ մեկնել է Գանձակ, ապա՝ Օրենբուրգ։ 1920 թվականին աշխատանքի է նշանակվել Վրաստանում՝ Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցչությունում։ 1922 թվականին գործուղվել է Հայաստան և ընտրվել կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի ագիտացիայի բաժնի վարիչ։ 1923 թվականին եղել է ՀԿ(բ) կ ԿՎՀ անդամ և կուսակցական հանձնաժողովի նախագահ, 1924 թվականից մինչև 1927 թվականը՝ Բանվորական գյուղտեսչության նախագահ, 1927 թվականից՝ ՀԽՍՀ Կենտրոնական վիճակագրական վարչության կառավարիչ։ Եղել է Անդրֆեդերացիայի գործադիր կոմիտեի, ինչպես նաև Անդրերկրկոմի վերահսկիչ հանձնաժողովի կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 582