Վահանակերպ Գրոսհեյմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահանակերպ Գրոսհեյմի
Վահանակերպ Գրոսհեյմի
Վահանակերպ Գրոսհեյմի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Thlaspideae
Ցեղ Peltariopsis
Տեսակ Վահանակերպ Գրոսհեյմի (P. grossheimii)
Միջազգային անվանում
Peltariopsis grossheimii

Վահանակերպ Գրոսհեյմի (լատին․՝ Peltariopsis grossheimii), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա, նուրբ խոտաբույս է, որն ունի (5) 10-20 սմ բարձրություն։ Ցողունը հիմքից փռված և ճյուղավորված է։ Ստորին տերևները կլորավուն և երկար կոթուններով են, իսկ ցողունային տերևները` երկարավուն֊թիաձև, հիմքում` նեղացած։ Ողկույզները խիտ են, ծաղիկները` սպիտակ։ Պտուղը պատիճակ է, որի երկարությունը 4-6 (8) մմ է, լայնությունը` 2-3 մմ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում ⟨Ագարակի շրջակայք)։ Տեսակը, բացի Հայաստանից, աճում է նաև Նախիջևանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 500-900 մ բարձրությունների վրա, Զանգեզուրի լեռնաշղթայի ժայռալանջերին։ Ծաղկում է ապրիլ֊մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տեսակին սպառնում է անհետացում` կապված բնակության միջավայրի կորստի և փոփոխության հետ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվեցիաների հավելվածներում բացակայում է[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահանակերպ Գրոսհեյմի» հոդվածին։