Վալերի Ռոդչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Ռոդչենկո
Ծնվել էդեկտեմբերի 26, 1938(1938-12-26)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 14, 2015(2015-01-14) (76 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԿրթությունՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան և կինոռեժիսոր

Վալերի Ռոդչենկո (ռուս.՝ Родченко, Валерий Александрович, դեկտեմբերի 26, 1938(1938-12-26), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 14, 2015(2015-01-14), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս և խորհրդային կինոդերասան, կինոռեժիսոր և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականից աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում։

1971 թվականին եղել է «Սպիտակ թագուհու քայլը» ֆիլմի նկարահանման ռեժիսորի օգնականը։

Հեռակա կերպով ավարտել է Ռուսաստանի պետական ինստիտուտի բեմական արվեստի դերասանական ֆակուլտետը (1967 թվական) և նույն ինստիտուտի հեռուստատեսային ռեժիսուրայի ֆակուլտետը (1976 թվական), 1977 թվականին սովորել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում։

2005 թվականից մինչև 2014 թվականի օգոստոսը դասավանդել է Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության ինստիտուտում։

Գլխավորել է «Մեր հույսը» տեսալսողական մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի 5-րդ շրջանային բաց փառատոնի ժյուրիի կազմը[1], որտեղ նաև անց է կացրել ռեժիսուրայի վարպետության դասեր[2]։

Մահացել է 2015 թվականի հունվարի 14-ին[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը` Ալեքսանդր Ռոդչենկո (1912-1998 թվական), մասնակցել է Լենինգրադի ճակատի մարտական գործողություններին, գլխի վիրավորումից հետո ղեկավարել է Լենինգրադի Կարմիր բանակի տան ռազմական-դասախոսական բաժինը[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 թվական` «Ներխուժում», դրվագ

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 թվական` «Կրտսեր գիտաշխատողը»
  • 1980 թվական` «Երկու երկար սպասազանգ մառախուղում»
  • 1983 թավկան` «Պահանջվում են տղամարդիկ»
  • 1987 թավկան` «Կարիկի և Վալյայի անհավանական արկածները»
  • 1994 թավկան` «Փորձադաշտը մեկն է»

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 թվական` «Փորձադաշտը մեկն է», գործող անձի անունը նշված չէ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Фестиваль детско-юношеского Аудиовизуального творчества «Наша надежда»» (ռուսերեն). Новости Луги и Лужского района. 2013 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  2. «Успехи лантановцев на фестивале» (ռուսերեն). Тихвин on-line. 2011 թ․ մարտի 11. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  3. СПбГИКиТ, 2015
  4. «Родченко Александр Александрович» (ռուսերեն). Ленинградский альбом. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]