Վազգեն Սարուխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վազգեն Սարուխանյան
Ծնվել էհունվարի 10, 1910(1910-01-10)
ԾննդավայրՆոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 3, 1973(1973-09-03) (63 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1931)
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1956) և պրոֆեսոր (1958)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
ԶավակներՀովհաննես Սարուխանյան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Վազգեն Հովհաննեսի Սարուխանյան (հունվարի 10, 1910(1910-01-10), Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 3, 1973(1973-09-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1958)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964)։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ։

Հովհաննես Սարուխանյանի որդին, վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանի հայրը։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, աշխատել նույն ինատիտուտի ֆակուլտետային վիրաբուժության կլինիկայում։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1956-1961 թվականներին ղեկավարել է ՀԽՍՀ ռենտգենաբանույան և ուռուցքաբանության ԳՀԻ-ի վիրաբուժական կլինիկան։ 1958 թվականից եղել է Երևանի բժշկական ինստիտուտի սանհիգիենայի, 1960 թվականից՝ մանկաբուժության, սան․ և ստոմատոլոգիական ֆակուլտետների ֆակուլտետային և հոսպիտալային վիրաբուժության ամբիոնների վարիչ։ Գիտական աշխատանքները վերաբերում են ստամոքսաաղիքաբանության, թոքաբանության, անեևթեզիոլոգիայի, ուրոլոգիայի, տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի խնդիրներին։ Մշակել է ստամոքսի մասնահատման ժամանակ բարակ և հաստ աղիքային պլաստիկայի, միջողնային սկավառակների ախտաբանության, թոքերի քաղցկեղի և էխինոկոկի, մեխանիկական դեղնսփաների, վարակիչ հիվանդությունների վիրաբուժական բարդությունների, երիկամային խիթի, սնուցողական խոցերի, ախտածնության, բուժման և այլ հարցերը։

Պարգևատրվել է Կարմիր աստղի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեսմուրգիա, Ե․, 1964 (համահեղինակ Ավագյան Ա․ Վ․)։
  • Մանկական վիրաբուժություն, Ե․, 1971 (համահեղինակ Ավագյան Ա․ Վ․)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 245