Սև փղոսկրի սուրճ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև փղոսկրի սուրճ (անգլ.՝ Black Ivory coffee), սրճի տեսակ է, որ ստացվում է հյուսիսային Թաիլանդում։ Այս որակի սուրճը ստացվում է, Արաբիկա տեսակի սրճի հատիկները փղի ուտելուց և արտաթորելուց հետո։ [1][2] Սրճի ստեղծողը Բլեյք Դինկինն է։
Սև փղոսկրի սրճի համի վրա ազդում է փղի ստամոքսահյութը, որը քայքայում է սրճի սպիտակուցները։ 15-30 ժամ գտնվելով փղի ստամոքսում, սրճի հատիկները ձեռք են բերում յուրահատուկ համ ու բույր, միաժամանակ կորցնելով սովորական սրճի դառնությունը։[2]
Սև փղոսկրի սուրճ վաճառվում է Հյուսիսային Թաիլանդի, Մալդիվների և Աբու Դաբիի մի քանի լյուքս դասի հյուրանոցներում։ Մեկ բաժակի արժեքը 50 դոլար է, կիլոգրամինը 1100 դոլար։ 2012 թվականի դրությամբ Սև փղոսկրի սուրճը աշխարհի ամենաթանկ սուրճն է։[3]